Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական բանտարյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու նոր սահմանադրության նախագծի տեքստին։
Դատական նիստի ընդմիջմանը լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք ծանոթացել է նոր սահմանադրության նախագծին, Ռ.Քոչարյանն ասաց. «Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց քրեակատարողական հիմնարկն ինձ չի տվել, ասել են՝ չի կարելի, արգելված է»։

