«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Այն կամրապնդի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները և նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար։
Մեր պատկերացմամբ՝ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ հաստատված է կայուն խաղաղություն, հարևանները առևտուր են անում միմյանց հետ, և յուրաքանչյուր երկիր ստանում է ընդհանուր բարեկեցության իր բաժինը»,- նշել է Էրդողանը։

