Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ Պատերազմ Արցախում
«Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան

«Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է

Զարուհի Փոստանջյանը նկատում է.
««Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է
Նոյեմբերի 23-ին իրանական «Մեհր» (MNA) լրատվական գործակալությունը հրապարակեց Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերի կոշտ արձագանքը՝ տարածաշրջանային երթուղիների վերաբերյալ հայտարարություններին։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թեհրանի հռետորաբանությունը վերջնականապես դուրս է եկել դիվանագիտական վերապահումների շրջանակից։
MNA-ի հաղորդագրության՝ Մոխբերը հստակ արձանագրել է.
«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում։
Անկախ նրանից՝ խոսքը հարավային ուղղության՝ Հորմուզի նեղուցի, թե հյուսիսային ուղղության՝ TRIPP-ի (որն իրանական կողմն ուղղակիորեն անվանում է «Զանգեզուրի միջանցք») մասին է, Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում «կարմիր գիծ» են, և Թեհրանը թույլ չի տա դրանք շրջանցել։
Հայտարարությունն ավարտվում է ուղիղ զգուշացմամբ՝ «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից»։
MNA-ն իրանական «Մեհր» լրատվական գործակալությունն է (Mehr News Agency):
Այն պատկանում է Իրանի Իսլամական գաղափարախոսության տարածման կազմակերպությանը (Islamic Development Organization / Sazman-e Tablighat-e Eslami)։ Այդ կազմակերպությունը պետական-կրոնական հաստատություն է, որը գործում է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի (Ալի Խամենեիի) անմիջական վերահսկողության ներքո (նրա ղեկավարը նշանակվում է հենց Գերագույն առաջնորդի կողմից)։
Սա առանձնահատուկ քաղաքական կշիռ է հաղորդում հրապարակմանը, քանի որ «Մեհր» գործակալությունը համարվում է Իրանի պահպանողական և հոգևոր առաջնորդի գրասենյակին մոտ կանգնած պաշտոնական խոսափողներից մեկը (ի տարբերություն, օրինակ, կառավարության ենթակայությամբ գործող IRNA-ի)։ Հետևաբար, Մոհամմադ Մոխբերի խոսքերի հրապարակումը հենց այս հարթակում ընդգծում է, որ ուղերձն արտահայտում է Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը։
Մի քանի ամիս առաջ հնչող զգուշավոր, դիվանագիտական վերապահումներն այլևս անցյալում են։ Իրանի արձագանքի լեզուն փոխվել է՝ դառնալով ուղիղ, կոշտ և պահանջատեր։ Նոյեմբերի 5-ին Ալի Աքբար Վելայեթիի խոսքերից մինչև Մոհամմադ Մոխբերի վերջին գրառումը ձևավորվում է մի հստակ շղթա, որտեղ Թեհրանն այլևս չի ակնարկում իր մտահոգությունները, այլ գծում է սահմաններ ու նախազգուշացնում։
Թեհրանի տոնը փոխվեց: Սկզբում Իրանը խոսում էր տարածաշրջանային կապերի և իրանական շահերի հաշվառման մասին՝ դիվանագիտական ձևակերպումների սահմաններում։ Սակայն երբ TRIPP-ի շուրջ գործընթացները մտան գործնական փուլ, արձագանքը կտրուկ սրվեց.
Նոյեմբերի 5. Ալի Աքբար Վելայեթին «Էթթելաաթ»-ում հրապարակված խոսքերում նախազգուշացրեց՝ «ոտքը կկոտրենք» Իրանի կարմիր գիծը հատելու փորձերին՝ շեշտելով, որ Թեհրանը կպաշտպանի Հարավային Կովկասի անվտանգությունը՝ Ռուսաստանով թե առանց նրա։
Վերջին գրառումը. Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը նույն հարթության վրա դրեց հարավային ուղղությունը՝ Հորմուզի նեղուցը, և հյուսիսային ուղղությունը՝ TRIPP-ը (որն անվանեց «այսպես կոչված Զանգեզուր»)՝ կոչ անելով «դաս քաղել Հորմուզի նեղուցից»։
Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Մինչ պաշտոնական շրջանակները TRIPP նախագիծը ներկայացնում են որպես Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո իրականացվող տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագիր, Թեհրանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանը հարցը դիտարկում է իր աշխարհաքաղաքական գոյատևման և անվտանգության տրամաբանությամբ։
Երբ հարևան պետության և արտաքին խաղացողների հակադրությունն այս աստիճան սրվում է, Սյունիքի շուրջ ծավալվող ցանկացած շարժում դառնում է ոչ միայն տեղական կամ տնտեսական հարց, այլև ավելի մեծ աշխարհաքաղաքական բախման հնարավոր օջախ։
Թեհրանի ուղերձն արդեն հստակ է՝ նա պատրաստ չէ զիջել իր կարմիր գծերը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար արտաքին հաշվարկների մեջ ներքաշվելու գինը չափազանց բարձր է»։
Զարուհի Փոստանջյան
24 նոյեմբեր, 2026 թվական
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>