Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին
Վերջերս Ադրբեջանում հերթական հակաֆրանսիական արշավն է սկսվել, որը բռնկվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից արտաքին առևտրի և տնտեսական գրավչության հարցերով նախարար-պատվիրակ Նիկոլա Ֆորիսիեն նոյեմբերի 10-ին ելույթ ունեցավ Սենատում և ոչ միայն կրկնեց Ֆրանսիայի ավանդական դժգոհությունները Ադրբեջանի նկատմամբ, այլև արեց բավականին ուշագրավ հայտարարություն։ Նա նշեց, որ «հայ բանտարկյալների հարցի լուծումը Բաքվում մնում է նախապայման»՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Այսինքն, ֆրանսիացի պաշտոնյան նշեց այն, ինչ նշում են Հայաստանի ընդդիմադիր շրջանակները, որ առանց Բաքվում պահվող հայ գերիների ազատման, լուրջ խաղաղության հաստատման մասին խոսելը երկու երկրների միջև կլինի անիրատեսական: Ֆրանսիացի պաշտոնյան ասաց այն, ինչ բոլորը հասկանում, են բացի Հայաստանի ներկայիս իշխանություններից:
Կոնջորյանն իհարկե կարող է մտածել, որ ֆրանսիացի այս պաշտոնյան ռուսական հատուկ ծառայության գործակալ է, սակայն իրականում, բոլորին է հասկանալի, թե թե ով ում գործակալն է:
Ֆրանսիացի պաշտոնյան պարզապես ուզում է, որ մեր տարածաշրջանում հաստատվի իրական խաղաղություն և հասկանում է, որ առանց գերիների հարցի լուծման դա հնարավոր չէ:
Սակայն, քանի որ Փաշինյանի իշխանության համար դա նախապայման չէ, ադրբեջանցիները հասկանալի պատճառով, վրդովվում են, թե ինչու են ֆրանսիացիները հայերից ավելի հայ փորձում ձևանալ:
Այն, որ առանց գերիների հարցի լուծման, խաղաղությունը չի կարող լուրջ ընկալվել հասկանում են գրեթե բոլորը:
Այլ հարց է, որ Փաշինյանը փորձում է բավարարել Ալիևի գրեթե բոլոր պահանջները, որպեսզի կարողանա պահպանել իր աթոռը և իրեն բացառձակապես հետաքրքիր չեն Բաքվի բանտում պահվող հայ գերիները:
Սակայն, ի տարբերություն Փաշինյանի և Կոնջորյանի, ֆրանսիացիները հաասկանում են, որ այդ խաղաղությունը պիտի կնքվի հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև:
Ւսկ դրա համար պետք է բավարարվեն գոնե այն բնական խնդիրները, որոնք կխոչընդոտեն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Zham.am

