Դեսպանականչ...
Փաշինյանի «նախագահ» Խաչատուրյանը մի շարք դեսպանների է հետ կանչել:
Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել Հայաստանի Հանրապետություն։ Նախագահն այդ մասին հրամանագրերն այսօր է ստորագրել։
Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անահիտ Հարությունյանը:
Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ են կանչվել նաև Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Ծովինար Համբարձումյանը, իսկ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ Արման Հակոբյանը։
Վիկտոր Բիյագովը Խաչատուրյանի հրամանագրով հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից էլ հետ է կանչվել Արման Իսրայելյանը։

