«Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից հեռացավ պատերազմի և խաղաղության դիլեմայով։
Հիմա նույն սցենարի երկրորդ արարն է, էլի պատերազմի, կամ խաղաղության երկընտրանքով։
Սակայն մի տարբերությամբ, եթե 1998-ին Տեր-Պետրոսյանի հակառակորդ ուժերը երկրի ներսում էին, ուժային լծակների տիրապետմամբ, ապա այս անգամ երկրի ներսում նման լծակներ ունեցող ազդեցիկ ուժեր չկան, կամ դեռևս նման հրահանգ չեն ստացել։
Աշխարհում տեղի ունեցող վերաձևման գործընթացները չեն կարող չազդել տարածաշրջանի գործընթացների վրա, նաև` տեղական դերակատարների ընտրության վրա։ Սցենարների փոփոխությունները հանգեցնում են գլխավոր հերոսների փոփոխությանը։
Հ.Գ. Աշխարհում և տարածաշրջանում բարդ վերադասավորումներ են ընթանում, որի համար Հայաստանը չպետք է դառնա Ադրբեջանի պրոտեկտորատը, ինչն առաջարկում է կառավարության փաստացի պետը»։

