Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան
Ահաբեկչի հետ չեն բանակցում։ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Ընդդիմադիր քաղաքական ուժերի կալանավորված ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու դատավարություններն ահաբեկիչներին բնորոշ գործողություններ են», - պարզաբանեց պատգամավորը։
Աղբյուր՝ News.am

