Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է
Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական սիջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Պատերազմ Արցախում
Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական սիջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը Ամեն ամիս 41 միլիոն դրամ են տալիս. ՀՈԱԿ չի` փողերի «լվացքատուն» է ԻՆՉՊԵ՞Ս ՍՐԲԱՑՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»

Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով

Իրանը մտադիր չէ բավարարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ բացառապես հայկական կողմի հավաստիացումներով և շարունակելու է ուշադիր հետևել դրա ընթացքին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Պատասխանելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դասավորության հնարավոր փոփոխության և Իրանի սահմանների մոտ արտատարածաշրջանային ուժերի հայտնվելու ռիսկերի պայմաններում Թեհրանի դիրքորոշման մասին լրագրողների հարցերին, Բաղային ընդգծել է, որ TRIPP-ի հարցը միայն արտաքին քաղաքական գերատեսչության իրավասության տիրույթում չէ, այլ ունի համապետական նշանակություն։

«Իհարկե, դա բոլորովին այդպես չէ։ Ինչպես գիտեք, մենք չենք պատրաստվում բավարարվել միայն այլ կողմերի խոստումներով ու հավաստիացումներով։ Նախ՝ այս հարցը վերաբերում է ոչ միայն ԱԳՆ-ին, սա պետական մասշտաբի խնդիր է, և երկրի բոլոր համապատասխան կառույցներն ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանն ու անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցներ»,— հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. Իրանը կողմ է Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պարտադիր է համարում հաշվի առնել հարևան և տարածաշրջանային պետությունների շահերը և թույլ չտալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխություն։

Բաղայիի խոսքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի երրորդ երկրների և ուժերի միջամտության կանխումը, որոնց ներկայությունը կարող է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, ապակայունացնել իրավիճակը և բացասաբար ազդել Իրանի ու տարածաշրջանի պետությունների բարիդրացիական հարաբերությունների վրա։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև ուշադրություն է հրավիրել Թեհրանի և Երևանի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների վրա՝ նշելով, որ փոխադարձ վստահությունը կառուցվել է երկար տարիների ընթացքում՝ Հայաստանի անկախացման պահից ի վեր։

«Անշուշտ, կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ, որ այս վստահությունը վտանգվի երրորդ երկրների միջամտության պատճառով, որոնք որևէ նշանակություն չեն տալիս մեր տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,— ընդգծել է Բաղային։

Նա հիշեցրել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է իր սահմանների մոտ ցանկացած ռազմական կամ ուժային կառույցների տեղակայման անընդունելիության մասին։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Թեհրանին տրամադրել է անհրաժեշտ երաշխիքները, իսկ երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են վստահության բարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ, իրանական կողմը մտադիր չէ այդ վստահությունը տարածել նախագծի երրորդ մասնակիցների վրա։

Բաղային հավելել է, որ Թեհրանը շարունակելու է հետևել TRIPP-ի շուրջ զարգացումներին և սերտ կապեր պահպանել Հայաստանի համապատասխան կառույցների հետ։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>