Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել։
Ընդդիմությունը բավարար քվե է ստացել Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն թույլ չտալու համար։
Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական շանտաժով, պատերազմի սպառնալիք խաղացնելով, ընդդիմությանը ստիպել հանրաքվեի օգտին քվեարկել։
Սակայն այս ստատուս քվոն կարող է փոխվել միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Դրա համար անհրաժեշտ նվազագույն քայլերը պետք է լինեն հետևյալը.
-Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երաշխավորել քաղաքական ազատությունների ու իրավունքների իրացումը։
-ԿԸՀ նախագահ նշանակել կոնսենսուսային թեկնածուին։
-Պաշտոնանկ անել բոլոր այն ուժային կառույցների ղեկավարներին, դատավորներին, քննիչներին ու դատախազներին, որոնք ներքաշված են եղել քաղաքական բռնաճնշումների մեջ»։

