ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է
Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Ինչպես իշխանությունները, այնպես էլ խորհրդարանական ընդդիմությունը և խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերը խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ` ամեն մեկը իր տեսանկյունից` իշխանությունը համարում է, որ խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ։ Անգամ ԵԽԽՎ զեկույցով է իշխանության ոչ լեգիտիմությունը հաստատվել, ինչպես արձանագրված տոտալ խախտումների, այնպես էլ ԲՀԿ-ին առնվազն 5 մանդատից զրկելու մասով։
Այս պահին ընդդիմադիր ուժերի 4 առաջնորդները` Անդրանիկ Թևանյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, և բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ` Արեգնազ Մանուկյան, Արմեն Աշոտյան, Արթուր Սարգսյան և այլոք, գտնվում են կալանքի տակ և ենթարկվում են քաղաքական հետապնդումների։
Անդրանիկ Թևանյանի առաջարկը քաղաքացի Նիկոլ Փ.-ին հետևյալն է` ազատ արձակիր բոլոր քաղբանտարկյալներին, կարճիր քրեական գործերը և գնանք խորհրդարանական արտահերթ ընտրությունների, քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուրը իր ծրագիրը կներկայացնի և եթե Նիկոլ Փ.-ն հաղթի ընտրությունները, թող անցկացնի սահմանադրական հանրաքվե ու ժողովուրդը որոշի` արդյո՞ք կողմ է նոր սահմանադրությանը, թե` ոչ։ Կարևոր նախապայման է նաև, որ ԿԸՀ կազմը փոխվի և բոլորի կողմից վստահելի չեզոք կազմ ձևավորվի։
Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

