Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա
2026 թվականի նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի առաջին եռակողմ հանդիպումը։ 90 րոպե տևած բանակցություններից հետո առաջնորդները ընդունեցին չորս կետից բաղկացած համատեղ «Խաղաղության հռչակագիր»։
Որո՞նք են համատեղ հայտարարության հիմնական կետերը
Առաջին. Միջուկային անվտանգություն.
Կողմերը համաձայնեցին երկխոսություն սկսել միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու համար՝ վերահաստատելով, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և չպետք է սանձազերծվի։
Այս հարցում, Չինասատանն առաջարկել է ընդհանրապես վերացնել միջուկային զենքը և նրա օգտագործման միջոցները:
Սակայն Մոսկվան և Վաշինգտոնը դեմ են եղել, մի շարք պատճառներով:
Նախ, ամերիկացիների համար միջուկային զենքի վերացումը իրեն կարող է դարձնել ոչ թե համաշխարհային, այլ տարածաշրջանային տերություն, ինչից կարող է շահել բացառապես Չինաստանը:
Վերջինս միջուկային զենքի առումով զգալիորեն զիջում է Ռուսաստանին և ԱՄՆ-ին, սակայն տնտեսական հզորությամբ ավելի քան 6 անգամ գերազանցում է Ռուսաստանին և մոտակա 10 տարիների ընթացքում հասնելու է ԱՄՆ-ին:
Միջուկային զենքի վերացմանը դեմ է նաև Ռուսաստանը, քանի որ դրա արդյունքում նա թույլ կլինի, ոչ միայն ԱՄՆ-ի և Չինաստանի, այլև՝ ԵՄ-ի համեմատ:
Սակայն, կողմերը համաձայնվել են կոորդինացնել այս հարցում մրցակցությունը, որպեսզի այն անվերահսկելի չդառնա:
Երկրորդ. Էներգիաի և նավթամթերքի խնդրի լուծում
Առաջնորդները հայտարարեցին «բոլոր երկրների օգտին» վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը մեծացնելու իրենց մտադրության մասին և վերահաստատեցին կայուն էներգամատակարարման կարևորությունը։
Այս հարցում, ըստ վերլուծաբանների, Թրամփը փորձել է աջակցություն ստանալ Ռուսաստանից և Չինաստանից Իրանի հարցում, սակայն պատասխանը եղել է անորոշ և լղոզված բնույթի:
Երրորդ. Միջազգային ինստիտուտների բարեփոխումներ
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և ունեն վետոյի իրավունք։ Անվտանգության խորհուրդը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը։ Երեք պետությունների ղեկավարները պաշտպանել են կազմակերպության բարեփոխումը, որպեսզի այն ավելի արդյունավետ արձագանքի գլոբալ մարտահրավերներին և կատարի իր հիմնական գործառույթները։
Այնուամենայնիվ, հռչակագրում չեն նշվում առաջարկվող կոնկրետ փոփոխությունները։ Մասնավորապես, փաստաթուղթը չի նախատեսում Անվտանգության խորհրդի անդամակցության ընդլայնում, վետոյի իրավունքի վերանայում կամ նոր միջազգային հաստատությունների ստեղծում։ Հետևաբար, առայժմ քննարկումը սահմանափակվում է բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ համաձայնությամբ։
Փորձագետների կարծիքով, կողմերն ավելի շուտ փորձել են ոչ թե նոր խոշոր խաղացողներին տեղ տալու հարցում, այլ փորձել են հստակեցնել ՄԱԿ-ի որոշ ֆունկցիաներ, որպեսզի միջազգային հանրության շրջանում, այս կառույցը վերջնականապես արժեզրկված չդառնա:
Կոնկրետ ինչ ֆունկցիաների փոփոխման մասին կարող է խոսք լինել, այս պահին անհայտ է:
Չորորդ. Միջազգային քրեական դատարանի մասին
Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդները շեշտեցին պետական ինքնիշխանության, պետությունների համաձայնության և իրենց պաշտոնական ներկայացուցիչների անձեռնմխելիության հարգման կարևորությունը։
Նրանք նաև նշեցին, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) և այլ նմանատիպ մարմինները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
ՄՔԴ-ն քննում է միջազգային ամենածանր հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գործերը։
Փաստացի այդ հարցում երեք լիդերների միջև հաստատվել է համաձայնություն, փաստացի նվազեցնել այս կառույցի գործնեությունը, որն հիմնվել էր գլոբալիստական շրջանակների կողմից, որպեսզի այդ քայլով պատժի լրացուցիչ մեխանիզմ լիներ այն երկրների ղեկավարների հանդեպ, որոնք, ըստ գլոբալիստների, իրենց շահերին չեն համապատասխանում: Մանավանդ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը չեն հանդիսանում Հռոմի կանոնադրության կողմեր, որը հիմնարար փաստաթուղթ է, որի վրա հիմնված է դատարանի գործունեությունը։
Իսկ ցեղասպանության և կոտորածների թեման առաջ է քաշվել, որպեսզի այս մարմինը միջազգային լեգիտիմության արժանանա միջազգային հանրության կողմից:
Արդյո՞ք հռչակագիրը նշանավորում է նոր համաշխարհային կարգի սկիզբը
Եվ այո՛, և՝ ո՛չ: Փաստաթուղթը չի նշանակում միջազգային կառավարման նոր համակարգի ի հայտ գալը։ Այն չունի համապատասխան պարտավորություններ և փոխգործակցության մեխանիզմներ։ Գագաթնաժողովի հիմնական գործնական արդյունքը հետագա երկխոսության համար ընդհանուր օրակարգի ձևավորումն էր՝ միջազգային կազմակերպությունների բարեփոխումներից մինչև էներգետիկ և միջուկային անվտանգություն։ Հետևաբար, հռչակագիրը կարելի է դիտարկել որպես երեք տերությունների միջև փոխգործակցության սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու առաջին քաղաքական քայլ։
Հետևաբար, այն չի կարելի համեմատել 1945-ի Յալթայի հետ, որի աշխատանքները տևեցին 8 օր, որի արդյունքում քաղաքականապես քարտեզագրվեց երեք տերությունների միջև ողջ աշխարհը:
Այս հանդիպումը տևեց ընդամենը 90 րոպե, և հասկանալի է, որ այդ ժամանակահատվածում հնարավոր չէր լինի քննարկել բոլոր հարցերը:
Սակայն պարզ է, որ երեք երկրները որոշում կայացրեցին ամրագրել իրենց միջև այն «կարմիր գծերը», որոնք պիտի հարգվեն միմյանց կողմից:
Սակայն դա կյանքի կկոչվի՞ արդյոք, դժվար է ասել:
Նախ, ԱՄՆ-ի դեմոկրատաները ամեն կերպ փորձելու են վիժեցնել դա, բացի այդ եվրոպական լիդերները նույնպես ատամներ են ցույց տալու և թույլ չեն տալու, որ այս երեք երկների լիդերների նպատակները, հասնեն իրենց նպատակին:
Ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս հանդիպումը Հայաստանի վրա
Հասկանալի պատճառով, Հայաստանի հարց միջազգային օրակարգում գոյություն չունի: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցն է փակված:
Սակայն անուղղակիորեն այն չի կարող չազդել նաև մեր վրա:
Մանավանդ, որ Պուտինն ու Թրամփը խիստ բացասաբար են տրամադրված ներկայիս ԵՄ-ի վերնախավի հանդեպ: Իսկ վերջինս չի թաքցնում, որ ԵՄ-ի ընդլայնումը արդեն պիտի դիտարկել, որպես աշխարհաքաղաքական կարևոր գործոն և հաշվի չառնել այն ստանդարտները, որոնց հասել են ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները:
Այս հարցը հատկապես ուրախացրել է Փաշինյանին և վերջինս չթաքցրեց դա, մոռանալով նշել, որ այդ քայլով ինքը Հայաստանն ուղակի Ռուսաստանի թիրախում է դնելու:
Սակայն դա իրեն չի հետաքրքրում, քանի որ իր օրակարգում դրված է բացառապես սեփական իշխանության պահպահման հարցը՝ ամեն գնով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

