Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան
«Երկու օր է իշխանություններն ուզում են մի նարատիվ առաջ տանել, որ խաղաղության համար խոչընդոտը, իբրև թե ընդդիմությունն է. խաղաղության խոչընդոտը Հայաստանում չէ, Հայաստանից դուրս է, դա Ադրբեջանն է և ադրբեջանական քաղաքականությունը։ ենք ալիևյան սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու։ Ես հասկանում եմ, որ հիմա Նիկոլ Փաշինյանն, իր պատկերացմամբ, բավականին գեղեցիկ մի խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ դրանով փորձելով մոտիվացնել նաև ընդդիմադիր ընտրազանգվածին, որպեսզի այդ հարցերը բարձրաձայնեն, թե ինչո՞ւ չգնանք հանրաքվեի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Նա ասում է՝ իմ ամբողջ վստահելիության կապիտալը դնում եմ սեղանի վրա։ Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է. Եթե մի մարդ ամեն օր ստի, խրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք։ Որտե՞ղ է այդ երաշխիքը։ Եթե իր խոսքի առանցքը այն է, որ ինքը ազնիվ խոսք հեռանալու, է թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

