Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ազգաթքանքը ու իր շուստրի հկ-ական քարոզիչները մինչև որ կհամոզեն թե ինչ լավ բան ա հանրաքվեն, պիտի ընտրությունների կեղծման ու քաղաքական հետապնդումների գործիքներից հրաժարվեն
- գլխավոր դատախազը պիտի հեռացվի ու կոնսենսուսով թեկնածու ընտրվի
- քննչական կոմիտեի նախագահը պիտի հեռացվի ու կոնսենսուսով թեկնածու ընտրվի
- հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պիտի հեռացվի ու կոնսենսուսով թեկնածու ընտրվի
- ԱԱԾ պետը պիտի հեռացվի ու կոնսենսուսով թեկնածու ընտրվի
- ԿԸՀ կազմը պիտի ցրվի ու կոնսենսուսով կազմ ընտրվի
- Սահմանադրական դատարանի կազմը պիտի ցրվի ու նոր կազմ ընտրվի
- ԲԴԽ-ն իր աստվածաբանական նախասիրություններով էլ չասեմ:
Ու քանի դեռ ժողովրդի կամքը կեղծող էս մեխանիզմներից չեք հրաժարվել, շատ ճիշտ ա անում ու շատ լավ ա անում ընդդիմությունը, որ կանգնել ա ձոր կոկորդին»:

