Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան

«Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են

«Հրապարակը» գրում է. «Տավուշի մարզում հազարավոր հեկտար հողեր անմշակ են, շատ գյուղացիներ, հույս չկապելով գյուղատնտեսության, գյուղում ապրելու հետ, տեղափոխվում են Երեւան, այլ բնակավայրեր ու երկրներ։ Գյուղատնտեսության ոչ եկամտաբերության պատճառներից մեկն էլ ամեն տարի տեղացող կարկուտն է, պետական ապահովագրության բացակայությունը։ 21-րդ դարում, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, գյուղացու հացը երկնքի ծայրին է։ Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից միայն մեկում՝ Նոյեմբերյանում են տեղադրված հակակարկտային կայաններ, մարզի Բերդ, Իջեւան եւ Դիլիջան խոշոր համայնքներում հակակարկտային կայաններ չկան։ 2018 թվականից հետո՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, Տավուշի մարզում հակակարկտային ոչ մի կայան չի տեղադրվել։ Նոյեմբերյան համայնքում գործում է 14 հակակարկտային կայան։

Տավուշում հակակարկտային կայանների թվի ավելացման մասին հարցում եմ արել մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Կայանների տեղադրման նպատակահարմարությունը կարող է որոշել համայնքն իր միջոցներով»: Պաշտոնյաներին միլիարդավոր դրամների պարգեւավճարներ բաժանող, պետբյուջեից մեծ փողերով զանազան փառատոներ, ֆեստիվառներ, Սնուփ Դոգի, Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգները կազմակերպող իշխանությունը գումարներ չունի հակակարկտային կայաններ տեղադրելու համար, համայնքներին է թողում համայնքային սուղ բյուջեով հակակարկտային կայաններ տեղակայելու հարցը։ Պետությունն օգնություն չի ցուցաբերում կակտահարություններից տուժած գյուղացիներին, որոնք ամբողջությամբ կամ մասամբ զրկվել են բերքից։ Հունիսի 19-ին կարկուտը մեծ վնասներ էր հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր գյուղերին։ Ոսկեպարում ավերվել են բանջարանոցները, պտղատու ծառերը, խաղողի վազերը, 3 ընտանիքներին պատկանող արեւային կայանները։ Մեծ վնասներ են կրել Կիրանց գյուղում, որտեղ տեղացած կարկուտն ավելի խոշոր է եղել։ Կիրանցին կից Աճարկուտ գյուղի ռեստորանային համալիրում կայացած հարսանիքի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներն են կարկտից վնասվել։ Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, կարկուտը մեծ վնասներ է պատճառել սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջեւան գյուղերին։ Հուլիսի 15-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Որքա՞ն են գնահատված, հաշվարկված Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հունիսի 19-20-ի կարկտահարության պատճառած վնասները։ Կառավարությունը նախատեսո՞ւմ է կարկտահարությունից տուժածներին ցուցաբերել օգնություն, եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ ձեւով»։

ՏԿԵ նախարարությունից պատասխանել են․ «2026թ․ հունիսի 19-20-ը Իջեւան եւ Նոյեմբերյան համայնքներում կարկտահարության վնասների հետ կապված՝ բնակիչների դիմումների հիման վրա, արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, վնասները հաշվառվել եւ ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ Արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում եւ հրապարակում է արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 23․06․2026թ․ N 547-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական եւ ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաեւ՝ կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման եւ դրա ազդեցության գնահատման նպատակով»։

Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանին նոր հարցում եմ արել․ «Որքա՞ն են Տավուշի մարզում հունիսի 19-20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասի չափերը, դրանք դեռ ճշտվո՞ւմ են»: Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանում նշված է․ «2026 թվականի հունիսի 19-20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասի վերաբերյալ հարցը գտնվում է քննարկման փուլում»։ Հետաքրքիր է՝ դեռ քանի ամիս են այս հարցը քննարկելու եւ երբ են ավարտելու քննարկումը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>