Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից»

Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունները՝ պարզելու, թե իրականում ով է սկսել բախումը, ով է առաջինը ձեռք բարձրացրել որևէ մեկի վրա և ինչ հանգամանքներում է իրավիճակը վերածվել ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն է։ Մինչդեռ վերջինիս պաշտպանական կողմը պատրաստվում է քրեական վարույթի շրջանակում ներկայացնել իր հակափաստարկներն ու տեսագրությունները՝ պնդելով, որ միջադեպի հրահրողը ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն է եղել։

Մասնավորապես, ընդդիմադիր կողմի ներկայացմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը ամբիոնի մոտից վիրավորական և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ «…ձեր առաջնորդի վրա»։

Դրանից հետո, ըստ այդ վարկածի, Գառնիկ Դավթյանը մոտեցել է Չախոյանին, ով ջուրը շփել է Դավթյանի ուղղությամբ, որից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Չախոյանին։

Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Դավթյանի պաշտպանական կողմը պատրաստվում է այս հանգամանքները և տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ հիմնավորելու, որ միջադեպի նախնական հրահրումը եղել է ոչ թե Դավթյանի, այլ ՔՊ պատգամավորի գործողությունների հետևանքով։

Սակայն պատմությունը միայն այս դրվագով չի սահմանափակվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում պետք է հստակեցվի նաև Տարոն Չախոյանի մասնակցությունը մեկ այլ բախման։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ, ըստ տեսագրությունների վերաբերյալ ընդդիմադիր կողմի մեկնաբանության, Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին։

Հենց այս դրվագով էլ ընդդիմադիրները փորձում են հիմնավորել, որ ծեծկռտուքի ընթացքում բռնություն կիրառել է նաև ՔՊ պատգամավորը։ Նրանց մատնանշած կադրերում երևում է նաև Նարեկ Կարապետյանի ճակատի կարմրած հատվածը։

Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ի հրապարակային միջադեպի շուրջ ձևավորվել է երկու հակադիր վարկած։ Իշխանական կողմի ուշադրության կենտրոնում Գառնիկ Դավթյանի գործողություններն են, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ բախման սկիզբը դրել է Տարոն Չախոյանը՝ վիրավորանքներ հնչեցնելով և հետագայում նաև ֆիզիկական ուժ կիրառելով։

Թե կողմերից որի ներկայացրած վարկածն է համապատասխանում իրականությանը, պետք է պարզվի քրեական վարույթի շրջանակում՝ տեսագրությունների, մասնակիցների ցուցմունքների և մյուս ապացույցների համադրմամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>