Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան
«Կարծում եմ՝ ցանկացած մեկը, ով հարգում է իրեն, հատկապես եթե քաղաքական գործիչ է, չի կարող ուղղակի Փաշինյանին հավատալ, որովհետև, կներեք, եթե մի անգամ է մարդը խաբում, մարդու մեղքն է, երկրորդ անգամ էլ կարող է իր մեղքն է, բայց 168-րդ անգամ, եթե որևէ մեկը խաբում է այլ սուբյեկտի, արդեն խաբվող սուբյեկտի մեղքն է դառնում։ Բայց սրան ես ուզում եմ ուղղակի ամփոփելով՝ ես գիտեի՝ ընդդիմությունները իշխանությունների հետ գործարքների չի գնում։ Ես անկեղծ գիտեմ, որ ընդդիմությունը իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքի չի գնում։ Ինձ ծանոթ չէ այդ պրակտիկան։ Փաշինյանը իր պրակտիկայից առաջարկնե՞ր է անում, ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում ընդդիմությանը առաջարկում է իմ հետ գործարքի գնալ, իշխանություն փոխել։ Դա ի՞նչ է նշանակում, դա որտե՞ղ եք այդպիսի բան տեսել։ Փաշինյանը որտե՞ղ է այդպիսի բան տեսել։ Ինքը այդպիսի ընդդիմություն է եղել, հա՞, իր պրակտիկայից մեզ առաջարկներ է անում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

