Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան
«Բյուջեն հաշվապահական փաստաթուղթ չէ։ Բյուջեն քաղաքական կարևորագույն փաստաթուղթ է, որն ընդգծում է կառավարության առաջնահերթությունները և այդ առաջնահերթություններին համապատասխան գումար է հատկացնում»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա փորձեց մանրամասնել, թե որոնք են կառավարության առաջնահերթությունները։
«Առաջինը հայացքից թվում է, թե ամենամեծ աճը գալիս է առողջապահությանը՝ 211,6 -248,067 միլիարդ, որից առողջապահության համընդհանուր ապահովագրության բյուջեն՝ 276 միլիարդ։ Ինչ խոսք, ողջունելի է, մենք կողմ ենք քվեարկել այդ հավելյալ շահառուների ներգրավման նախագծին։ Շուտ պետք է արվեր, ինչպես և նախատեսված էր 2024 թվականի 2-րդ կիսամյակից, բայց ստեղ մի հատ փոքրիկ նրբություն կա։ Եթե այդ 276 միլիարդից հանենք 400 ապահովագրողներից գանձված տարեկան 130 000 դրամները։ Սրանից հանենք նեղ մասնագիտական այցելությունների համար համավճարները, սոցիալական փաթեթների գումարը, ապա աճը կկազմի 35-36%։ Կրկնում եմ, լավ է, շուտ պետք է արվեր, ինչպես որ նախատեսված էր 24 թվականի 2-րդ կեսից։
Ամենամեծ աճը գալիս է Ներքին գործերի նախարարությանը՝ 42 միլիարդ, 40%-ով աճ։ Ներքին գործերի ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողական ծրագիր, այսինքն՝ կենտրոնական ապարատ՝ 39 %-ով աճ։ Ժողովուրդ, 35 միլիարդով աճել է կենտրոնական ապարատի ծախսերը, ինչի՞ վրա։ Պաշտպանության նախարարության բյուջեն աճել ա ընդամենը 9 %-ով։ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, բայց պաշտպանական բյուջեն աճում է 9%-ով, ներքին գործերի նախարարության ապարատի բյուջեն աճում է 40%-ով։
Չգիտեմ, մի կողմից Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, մյուս կողմից՝ ներքին գործերի նախարարության բյուջեն է ավելացնում»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե Սահմանադրության փոփոխությունն ընդամենը նախապայման է, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն ամբողջ քարոզարշավը կառուցում դրա շուրջ։ Մասնավորապես , պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանն ասում էր՝ եթե սահմանադրական մեծամասնություն չստանանք, որ փոխենք Սահմանադրությունը, կլինի պատերազմ։
«Ո՞վ էր մեզ պատերազմ հայտարարելու, Նոր Զելանդիա՞ն, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի, թե՞ մենք էինք պատերազմ սկսելու՝ նոր պատերազմ, նոր տարածքներ՝ Ավստրալիայում։ Էլի Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի»,- իր ելույթում ընդգծեց պատգամավորը։

