Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Պատերազմ Արցախում
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում

«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Սահմանադրության փոփոխություն, Եկեղեցու և Վեհափառի դեմ հերթական հարձակումներ, տարաբնույթ այցեր եվրոպական երկրներ և աջակցության փնտրտուք։ Այսպիսին է իշխանությունների չփոփոխվող առօրյան։ «Այս մարդու առաջ խնդիր կա դրած, նա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պայմանները։ Առաջնային մանդատով Ադրբեջանն է հանդես գալիս։ Քանի որ Թուրքիան և Ադրբեջանը «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով են առաջնորդվում, ամեն հարցում Թուրքիան ունի իր ստրատեգիական կարգավիճակը, բայց չի կարող բացահայտորեն պաշտպանել ադրբեջանական շահերը, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ է, հավակնություններ ունի ԵՄ-ի հետ կապված, հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ։ Այսինքն, իր աշխարհաքաղաքական շահերը հաշվի առնելով՝ փորձում է, այսպես ասած, «երկրորդ ջութակով» հանդես գալ։ Միևնույն ժամանակ ամեն հարմար պահի գործում է «я своё мужское слово скажу» բանաձևը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը։

Վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցերը հաջորդում են մեկը մյուսին։ Քաղաքագետի կարծիքով, վերջինս իմիտացիա է ստեղծում, թե անընդհատ շարժի մեջ է։ «Մեր շուրջն էլ կան, չէ՞, մարդիկ, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ամբողջ օրը շարժի մեջ են։ Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ո՞ւր է անընդհատ այս մարդը գնում, ինչի՞ համար։ Գուցե ուղղակի բյուջեն է ծախսում։ Նա իր քայլերով փորձում է հասարակությանը ցույց տալ՝ մեկ շաբաթվա մեջ ամբողջ աշխարհը պտտվել եմ, էլ ի՞նչ եք ուզում։ Այո՛, գնում է տարբեր երկրներ, այո՛, տեղի են ունենում արարողակարգային հանդիպումներ։ Երբ պաշտոնյան մեկնում է մի երկիր, բնականաբար, նրան ըստ պատշաճի դիմավորում են, հարգում, պատվում, ճանապարհում։ Իսկ ի՞նչ ենք տեսնում, երբ նյութականացնում ենք այս այցերը։ Մի պարզ հարց ունեմ՝ Պնոմպեն և Դուբլին կատարած աշխատանքային այցերն ի՞նչ են տվել Հայաստանի Հանրապետությանը։ Հազարավոր կիլոմետրեր, միլիոնավոր դրամների ծախսեր, իսկ արդյունքում թեկուզ ինչ-որ գաղափար, նորություն բերե՞լ է Հայաստան։ Իր բոլոր գործողություններով նա մեկ նպատակ ունի՝ իր շուրջ գեներացնել արհեստական օրակարգ։ Կարևորն իր մասին խոսեն, անգամ էական չէ, թե ինչ խոսեն։ Նա դրանից հաճույք է ստանում։ Գուցե պետք է առհասարակ անտեսել այս մարդուն, հասկանում եմ, որ սա էլ շատ կտրուկ քայլ է, բայց պետք է կանգնեցնել այս հանրային տիրաժավորման ալիքը։ Երբեմն տպավորություն է, որ լիարժեքորեն չենք գիտակցում, թե նա մեզ էլ ինչ նոր փորձանքների է տանելու։ Հասցնելու է կրիտիկական կետերի, բախումների, հանրային խժդժությունների, անկարգությունների, նա բոլորին կձերբակալի, կկալանավորի։ Նա «կանաչ լույս» ունի։ Իրեն ասում են՝ խոստացել ես ընտրվելուց հետո այս ու այս քայլերն անել, հիմա պետք է անես։ Ի վերջո, Եվրոպայից միլիոնավոր դոլարներ են հոսել Հայաստան։ Իրեն հարցեր են ուղղելու՝ գումարները տվեցինք, իսկ դու ի՞նչ ես արել։ Քարերը հավաքելու ժամանակն է եկել։ Իրեն, հավանաբար, ասում են՝ գումարը տվել ենք, որ ռուսամետներին բռնես, Ռուսաստանի հետ կապերդ խզես, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանես, ԵԱՏՄ-ից դուրս գաս, ատոմակայանը փակես։ Նա պետք է այս խնդիրները լուծի, որպես քաղաքական «ֆիգուր»՝ նրան դրա համար են ստեղծել»,-նկատում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից՝ նա դեպի Ռուսաստան ռևերանսներ է անում, ամեն դեպքում ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ գործընկերությունը, քանի որ գուցե ունի մտավախություններ սոցիալական անհնազանդության մասով։ «Տպավորություն է, որ Ռուսաստանի հարցում նա ունի անձի երկվություն։ Նա գիտի, որ հստակ խնդիր ունի լուծելու, բայց երբ հասնում է Ռուսաստան, չի կարողանում լիարժեքորեն ասել այն, ինչ կա իր մտքին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը նրա առջև հստակ հարցեր է դնում, ասում է՝ կողմնորոշվիր։ Լուրջ պետությունների հետ շփումներում քայլերդ պետք է հստակ լինեն։ Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու։ Իսկ այս ամենից առաջին ու միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու։ Հայտնի հակառուս Արամ Սարգսյանն օրերս ասել էր՝ ավելի լավ է գազ չլինի, ցուրտ լինի, սոված լինենք, ատոմակայանը փակվի, բայց Ռուսաստանից հեռու լինենք։ Մեր ընդդիմադիր հատվածին եմ ուզում դիմել։ Եկել է ժամանակը, որ բոլորը պետք է բաց ու պարզ խաղան, իրենց ասելիքն ասեն ուղիղ, առանց այլևայլության։ Բազմաթիվ մարդիկ իրենց գաղափարներով արևմտամետ են։ Մեկը սիրում է Եվրոպան, մյուսը՝ Ամերիկան, երրորդն էլ՝ Կանադան։ Գուցե մյուս հատվածն էլ պետք է ասի, որ ռուսամետ է։ Ի՞նչ խնդիր կա դրա մեջ։ Մյուս կողմից էլ՝ հասկանում եմ, որ նրանց կարող են հակադարձել միութենական պետության մասին սին զրույցներով։ Քանի առիթ է, ասեմ, որ միութենական պետության գաղափարը երբևիցե հայ իրականության պատմության մեջ դիսկուրսի առարկա չի դարձել։ Վերջին 20-ամյակի մեջ նման դիսկուրս չեմ լսել։ Նկատի ունեմ լուրջ քաղաքական քննարկումները։ Իշխանությունները ձգտում են դեպի Արևմուտք, խոսում են արևմտամետության մասին և «մոռանում» են հիշատակել, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով։ Մեր տարածաշրջանում Արևմուտքի «տեսուչը» Թուրքիան է։ Մեր բոլոր հարցերը կարգավորվելու են Թուրքիայի միջոցով»։

Հովասափյանն այս համատեքստում ուշադրություն է հրավիրում նաև Իրանի նախկին ԱԳ նախարար Ալի Վելայեթիի վերջին հրապարակման վրա։ «Նա հատուկ շեշտում էր Թուրքմենչայի պայմանագիրը։ Ռուս-պարսկական սահմանը պայմանական Արաքս գետն է։ Իրանցիների համար Արաքսը համարվում է Ռուսաստանի հետ, կրկին պայմանական եմ ասում, սահման, եզրագիծ։ Դրա ամեն կողմում նրանցից մեկի ազդեցության գոտին է։ Հիմա Ռուսաստանին փորձում են դուրս թողնել այստեղից։ Վելայեթին շատ պարզ գրել էր՝ այդ դեպքում մենք կլցնենք այդ վակուումը մինչև Դերբենդ (Դաղստան)։ Դերբենդը միշտ համարվել է Հյուսիսային սահմանադուռ։ Ալի Վելայեթին ազատ մարդ է, որևէ ձևով կաղապարված չէ։ Բայց նա վերջին մարդը չէ Իրանում։ Պետությունն իր խոսքն ասում է Վելայեթիի բերանով»։

Բայց Սահմանադրության փոփոխության հարցում գոնե Նիկոլ Փաշինյանն արժանանում է ընդդիմության և հասարակության դիմադրությանը։ «Նա փակուղու առաջ է, կազուսային իրավիճակ է։ Դրսից պարտադրում են փոխել Սահմանադրությունը, ժամկետները «սեղմում» են, իրեն ասում են՝ արագացրու, որ տեսնենք, թե ինչ է լինում։ Անգամ կասկածներ ունեմ, որ նա Սահմանադրության փոփոխության հարցը չի ուզում դնել քվեարկության կամ բերել հանրային դաշտ։ Փաշինյանը հասկանում է, որ այս հարցում նա պարտվել է։ Նա քաղաքական հոտառություն ունի, որն իրեն հուշում է այդ մասին։ Հասկանալով, որ դա այս պահին գրեթե անիրականանալի մի բան է, այնուամենայնիվ, մտնում է Սահմանադրության փոփոխության դաշտ, քանի որ «տերերն» են պահանջել՝ թե՛ Եվրոպայից, թե՛ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Իր առաջ կոնկրետ խնդիր է դրված։ Սահմանադրության հարցից հետո լինելու է ԵԱՏՄից դուրս գալու թեման, եթե մինչ այդ Հայաստանին դուրս չթողնեն տնտեսական այդ կառույցից։ Մյուս կողմից՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց մանդատակիր անձանց մասով ունեն վստահություն, որ իշխանությունը չի կարողանա ստանալ նրանց համաձայնությունը»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>