Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Պատերազմ Արցախում
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում

Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խաղաղության գործընթացում «բուլդոզերը» միացնելու մասին շանտաժ է ընդդիմության նկատմամբ, սակայն վարչապետը ոչ ընդդիմության կազմը կարող է փոխել, ոչ էլ արտահերթ ընտրություններով սահմանադրական մեծամասնություն ապահովել։ Panorama.am-ի հետ հեռախոսազրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, եթե նոր Սահմանադրության հարցը ձգձգվի, կմիացվի արտահերթ ընտրությունների «բուլդոզերը», և ներկայիս ընդդիմադիր ուժերը խորհրդարան չպետք է անցնեն։ Հարցին՝ թե ինչպես, վարչապետը պատասխանեց. «Մնացածը տեխնիկայի հարց է»։ Իշխող ուժը չունի նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 2/3 ձայները, իսկ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ նախագծին չեն աջակցի։

«Սա նշանակում է շանտաժ ընդդիմության նկատմամբ. եկեք ինձ Սահմանադրության համար անհրաժեշտ ձայները տվեք, թե չէ կգնամ արտահերթ ընտրությունների»,- ասաց Բադալյանը։ Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը ժամանակին պատասխանել էր՝ արտահերթ ընտրությունների համար պայմանականորեն «միլիարդ դոլար» է պետք։

Բայց, քաղտեխնոլոգի խոսքով, ընտրությունների պետք է գնալ սահմանադրական մեծամասնության ակնկալիքով։

 «Եթե այս տարի հունիսի 7-ին չունեցար սահմանադրական մեծամասնություն, ավելին՝ անգամ «Բարգավաճի» չորս ձայնը վերցրիր, որ օրենքներ ընդունես, ո՞րն է երաշխիքը, որ նոր ընտրությունների ժամանակ սահմանադրական մեծամասնություն ունենալու ես»,- ասաց նա։

Բադալյանի գնահատմամբ՝ եթե արտահերթ ընտրություններ էլ լինեն, դրանք կանցկացվեն հունվարի 1-ից հետո, և դրանց արդյունքի վրա կազդի արտաքին գործոնը։ Նա նշեց՝ եթե դեկտեմբերի 11-ին Մոսկվայում նախագահների նիստում որոշում կայացվի ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին, սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ կվատանա։ Որպես օրինակ նա բերեց Կիսելյովի կիրակի օրվա խոսքերը, թե Հայաստանի համար գազը կարող է դառնալ 1100 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

«1995 թվականից ի վեր մեր խորհրդարանական ընտրությունները, վատ թե լավ, տանելի տնտեսական պայմաններում են անցել։ Այդ իրավիճակը կազդի ընտրազանգվածի վարքի վրա»,- նշեց քաղտեխնոլոգը։

Նրա կարծիքով՝ այդ դեպքում խորհրդարան կարող են անցնել նաև «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, և պատկերը լրիվ այլ կլինի։

Վարչապետի նշած «տեխնիկայի» մասին Բադալյանը նկատեց, որ մինչև դեկտեմբերի վերջին որոշումը այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, քանի որ Հայաստանի քաղաքական զարգացումները կարող են 180 աստիճանով տարբեր լինել։ Որպես ծայրահեղ սցենար նա նշեց, որ Ռուսաստանը կարող է հետ ուղարկել այնտեղ աշխատող ՀՀ շուրջ 500 հազար քաղաքացիների, ինչը կարող է սոցիալական ցնցման ու իշխանափոխության հանգեցնել։

Քաղտեխնոլոգը համոզված է, որ Փաշինյանը չի կարող փոխել նաև ընդդիմության կազմը։ «Բարգավաճ Հայաստանին», Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին ձայն տվողները, նրա խոսքով, ռուսամետ, անհատին քվեարկող, Փաշինյանի հակաէլեկտորատն ու տատանվող ընտրողներն են։

«Այդ ընտրազանգվածը միշտ ռուսամետ գործարարներին ու քաղաքական գործիչներին է ընտրելու, ուրիշին ձայն չի տալու»,- ասաց Բադալյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը կարող է արևմտամետ ուժ բերել խորհրդարան միայն սեփական էլեկտորատի հաշվին, բայց կասկածում է, որ կգնա դրան, որովհետև արևմտամետ ընտրողը համախմբվում է ՔՊ-ի շուրջ, որպեսզի թույլ չտա ռուսամետ ուժերի իշխանության գալը։

Ճնշումների ուժեղացումը Բադալյանը չի բացառում, բայց դրանցից արդյունք չի ակնկալում։

«Ճնշումները կարող են ուժեղանալ, բայց ոչ մի արդյունք չեն տալու, որովհետև վեց ձայնը չի կարողանում բերել»,- ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանը «սպառված գործիչ» է և հանրային ճնշում գեներացնել չի կարող։

«Սա 2018 թվականի հոկտեմբերը չէ, որ իր մեկ կոչով տասնյակ հազարավոր մարդիկ եկան Ազգային ժողով»,- հիշեցրեց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի շատ կողմնակիցներ չեն ուզում բացահայտ երևալ, գնում են, քվեարկում, սակայն ակտիվ գործողությունների չեն գնում։ Պատգամավորների վրա վարչական ճնշումն էլ քրեորեն պատժելի են, և նրանք հաշվի են առնում, որ վարչապետը մի քանի ամիս հետո կարող է ստիպված լինել հեռանալ։

«Կարող է դերասանական մանիպուլյացիայով, տեխնոլոգիաներով փորձել ազդել ընդդիմության վրա։ Եթե աշխատեց՝ աշխատեց, չաշխատեց՝ չաշխատեց»,-ասաց նա։

Նույն քննարկման ժամանակ Փաշինյանը ընդդիմությանն առաջարկեց գործարք. եթե ժողովուրդը հանրաքվեում դեմ քվեարկի սահմանդրական փոփոխությունների նախագծին, ինքը կհեռանա, եթե կողմ քվեարկի՝ կստորագրի խաղաղության պայմանագիրը և նորից կհեռանա։ Ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանին էլ վարչապետը նետեց. «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու»։

Բադալյանը կասկածում է այս խոստման անկեղծությանը։

«Սա ասում է մի գործիչ, որ ութ տարվա ընթացքում ամեն երեք րոպեն մեկ դիրքորոշում է փոխել։ Չմոռանանք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա անգամ Արցախ բառից են վախենում։ Ութ ու կես տարի ճիշտ չի ասել, այս անգամ ճիշտ կասի՞»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ գործարքով վարչապետը հույս ունի, որ ընդդիմությունը, ժողովրդական լեզվով ասած, «կուտը կուլ կտա» և կողմ կքվեարկի, որպեսզի ինքը խաղաղությունը կնքի և հեռանա, գուցե ապրելու եվրոպական որևէ երկրում՝ ասելով «եկա, խաղաղություն տվեցի, հեռանում եմ»։

Ըստ Արմեն Բադալյանի՝ արտաքին իրավիճակը հիմա փոփոխվում է ի վնաս Փաշինյանի. TRIPP-ը չի իրականանում, քանի որ Իրանը թույլ չի տալիս, ընդդիմությունը թույլ չի տալիս Սահմանադրությունը, այսինքն՝ Ալիևի նախապայմանը չի կատարվում։

«Ինչքան էլ ՀՀ արտգործնախարարն ասի, որ սա նախապայման չէ, դա ծիծաղելի է, երբ Ադրբեջանի արտգործնախարարն ասում է՝ մինչև Սահմանադրությունը չփոխես, խաղաղություն չենք կնքի։ Դա հենց նախապայման է կոչվում»,- ասաց քաղտեխնոլոգը։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>