Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են՝ Հորմուզի նեղուցում երկու սուպերտանկերներ, որոնք խախտել են կանոնները, բախվել են ծովային ականների և պայթել։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավերը այրվում են Հորմուզի նեղուցի հարավային ափի մոտ։
Նշվում է, որ տանկերները փորձում էին գաղտնի անցնել Հորմուզի նեղուցի արգելված երթուղով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռների և դրանց վերևում թռչող հետախուզական անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, իսկ ականներին բախվելուց և պայթելուց հետո անձնակազմը լքել է նավերը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ այն տանկերների նկատմամբ, որոնք գտնվում են ԱՄՆ մարդասպան և հանցավոր զինվորականների հրամանատարության ներքո կամ համագործակցում են նրանց հետ, կիրառվելու են կոշտ միջոցներ, եթե դրանք հատեն Հորմուզի նեղուցի չթույլատրված երթուղիները։

