Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս անդամների գործով դատական հերթական նիստը։
Նշենք, որ այսօր դատարանը քննել է Բագրատ սրբազանի խափանման միջոցի հարցը, դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը:
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025–ի հունիսից։ Ըստ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

