Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան
Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Պատերազմ Արցախում
Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք» Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով Պուտինն ու Թրամփը հանդիպել են Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի

Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից»

Դոնալդ Թրամփի ընկերությունները առնվազն 2014 թվականից գումարներ էին ստանում ադրբեջանական եւ ռուսական «լվացքատներից», որոնցից օգտվում էին Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազդեցիկ պաշտոնյաներն ու գործարարները՝ այդ թվում արտասահմանյան քաղաքական գործիչներին կաշառելու նպատակով։

Այս մասին ասվում է «Կարեւոր պատմություններ» պարբերականում հրապարակված «Ամերիկյան նախագահն ու «լանդրոմատները» հոդվածում։

Թրամփի ընկերությունների ֆինանսական կապերը «լվացքատների» հետ բացահայտվել են Inside Deutsche Bank («Դոյչե բանկի ներսում») գլոբալ լրագրողական հետաքննության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 200 լրագրող՝ ավելի քան 50 պարբերականից։

«2014 թվականի օգոստոսին Deutsche Bank-ը ԱՄՆ իշխանություններին հաշվետվություն էր ուղարկել Դոնալդ Թրամփի DT Marks Baku ընկերության կասկածելի գործունեության վերաբերյալ։ Այդ ժամանակ Թրամփը դեռ խոշոր ձեռնարկատեր էր՝ քաղաքական մեծ հավակնություններով։ Ինչպես նշել էր Deutsche Bank-ը, «գործարքի առեւտրային նպատակը հաստատել չի հաջողվել», ինչպես նաեւ հնարավոր չի եղել «պարզել փոխհարաբերությունները» գումարն ուղարկողի եւ ստացողի միջեւ», - ասվում է հոդվածում։

«2015 թվականի հունիսին Թրամփը պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին։ Դրանից մոտ մեկուկես ամիս առաջ Deutsche Bank-ը նկատել էր հերթական կասկածելի վճարումը։ Այս անգամ Թրամփի THC Baku Services ընկերությանը վճարել էր բրիտանական Faberlex կեղծ ընկերությունը։

Գումարը մեծ չէր՝ 140 հազար դոլարից մի փոքր ավելի։ Սակայն կարեւորը դրանց աղբյուրն էր։ Faberlex-ը «Ադրբեջանական լանդրոմատի»՝ փողերի լվացման մասշտաբային ցանցի առանցքային ընկերությունն է, որը հայտնի դարձավ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի (OCCRP) հետաքննության շնորհիվ։

Այդ ընկերության եւ դանիական բանկի էստոնական մասնաճյուղում բացված հաշիվների միջոցով, մասնավորապես, կոռուպցիոն վճարումներ էին կատարվել եվրոպացի պատգամավորներին։ Այսպես, քրեական հետաքննության ընթացքում իտալացի դատախազները պարզել էին, որ Faberlex-ն օգտագործվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արդեն նախկին անդամ Լուկա Վոլոնտեին կաշառելու համար՝ նա լոբբինգ էր անում Ադրբեջանի օգտին։ 2021 թվականին Իտալիայում նա դատապարտվեց չորս տարվա ազատազրկման՝ ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու համար։

Գերմանացի քննիչները պարզել էին, որ դանիական բանկի էստոնական մասնաճյուղով գումարներ էր փոխանցվել նաեւ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինտներին։ 2025 թվականին նա դատապարտվել էր 9 ամսվա ազատազրկման՝ ադրբեջանական վարչակարգի շահերը լոբբինգ անելու դիմաց կաշառք ստանալու համար։ Պատկառելի տարիքի (88 տարեկան) պատճառով նա պայմանական պատժաչափ էր ստացել։ Լինտները միջոցներ էր փոխանցել նաեւ Բունդեսթագի մեկ այլ նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, որը նույնպես աշխատել էր ԵԽԽՎ-ում եւ լոբբինգ էր անում Ադրբեջանի համար։ Ֆիշերը մեղավոր էր ճանաչվել կաշառակերության մեջ եւ 2026 թվականին դատապարտվել էր մեկ 1,2 տարվա պայմանական ազատազրկման», - գրում են հետաքննության հեղինակները։

«Ընդհանուր առմամբ, մինչեւ 2020 թվականը Դոնալդ Թրամփի ընկերությունները նկատվել էին ավելի քան 3 միլիոն դոլարի կասկածելի դրամական գործարքներում՝ այդ թվում «ռուսական եւ ադրբեջանական փողերի լվացման սխեմաների հետ կապված» ընկերությունների եւ այլ կասկածելի կառույցների հետ, ասվում է Deutsche Bank-ի նյույորքյան գրասենյակի փաստաթղթում։ Նույն փաստաթղթում նշվում էր, որ Թրամփի DT Marks Baku եւ THC Baku Services ընկերությունները 2020 թվականի հունվարին հերթական անգամ կասկածելի գործունեության վերաբերյալ բանկի հաշվետվության առարկա էին դարձել՝ այդ թվում «այնպիսի անձանց եւ ընկերությունների ներգրավմամբ գործարքների պատճառով, որոնք կապված են փողերի լվացման ադրբեջանական սխեմայի հետ»», - ասվում է հոդվածում։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>