Uber-ի ինքնագնաց ռեժիմում ավտոմեքենան մահացու վրաերթ է կատարել
Ամերիկյան Uber միջազգային տաքսի ծառայության ավտոմեքենան, գտնվելով ինքնագնաց ռեժիմում, անցորդի է վրաերթի ենթարկել:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ի առավոտյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի արվարձանում, այս մասին հաղորդում է The New York Times -ը:
Մեքենան վրաերթի է ենթարկել ոչ հետիոտնի համար նախատեսված գոտով ճանապարհն անցնող կնոջը: Թեպետ ղեկին վարորդ է եղել, սակայն մեքենան գտնվել է ավտոպիլոտ համակարգի մեջ:
Տուժած կինը հիվանդանոցում մահացել է: Նրա ինքնությունը չի բացահայտվել:
Հաղորդվում է, որ սա առաջին հայտնի դեպքն է, երբ ինքնագնաց մեքենայի մասնակցությամբ ողբերգական ելքով վթար է տեղի ունենում: