Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան
Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Պատերազմ Արցախում
Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Աբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իր Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք» Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով Պուտինն ու Թրամփը հանդիպել են Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում «Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը»

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» փաստաթղթի թարմացված խմբագրությունը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չլուծված հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր տարբերակը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի հրապարակումը և արձանագրում այն ամենը, ինչ այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ։

Ադրբեջանի շրջափակումից և ռազմական հարձակումից երեք տարի անց, որոնց հետևանքով ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից, փաստաթուղթը եզրակացնում է, որ հակամարտությունը մնում է չլուծված։ Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկող կողմին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրավունքների հարցը։

ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

§   Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ արդեն բացահայտորեն, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որևէ համաձայնեցված երաշխիքի։ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը լռում է արցախահայության վերադարձի իրավունքի, անվտանգության, սեփականության ու ժառանգության, ինչպես նաև հայ պատանդների հարցի մասին։ Այն մնում է չստորագրված, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ։

§   Միջազգային ձևաչափի բացակայություն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, և այլևս գոյություն չունի միջազգային մանդատ ունեցող որևէ ձևաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրավունքները։

§   Նահանջող կառավարություն։ Հայաստանի կառավարությունը վերադարձը հայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղյան շարժումը՝ փակված։ Միաժամանակ այն քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիության մեջ գործող ներկայացուցչական ինստիտուտների դեմ։

   Պատանդներ և կեղծ դատավարություններ։ Ադրբեջանն անազատության մեջ է պահում 20 հայ պատանդի, այդ թվում՝ Արցախի ութ նախկին ղեկավարների, որոնք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարություններից հետո դատապարտվել են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման և զրկված են անկախ այցելությունների հնարավորությունից։

  Ժառանգության ջնջում։ 2026 թ. ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու հուշահամալիրներ՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Ավելին՝ Ադրբեջանը հայկական վանքերն օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում է որպես «աղվանական»։

  Բռնի տեղահանություն։ 2020 թվականից ի վեր Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրավունքից, իսկ տեղահանվածները Հայաստանում բախվում են աճող դժվարությունների։

 «Արցախի հայերի արտաքսումը չավարտեց հակամարտությունը, այլ խորացրեց անարդարությունը, - ասել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ - Ոչ մի համաձայնագիր, որը Բաքվում թողնում է 20 պատանդի, փակում է տուն վերադառնալու ճանապարհը և ջնջում է մի ժողովրդի ժառանգությունը, չի կարող խաղաղություն կոչվել։ Կոչ ենք անում կառավարություններին Արցախին վերաբերվել որպես իրապես չլուծված խնդրի և նրա ժողովրդի իրավունքները կրկին ներառել միջազգային օրակարգում»։

 ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանին, միջազգային հանրությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված տասներեք պահանջով։ Դրանց թվում են՝

§   բոլոր 20 հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտքը նրանց մոտ, ինչպես նաև բռնի անհետացվածների և անհետ կորածների ճակատագրի լիարժեք պարզաբանումը,

§  Արցախի հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականության, ինքնության և ժառանգության պաշտպանությամբ, ինչպես որոշել է Արդարադատության միջազգային դատարանը,

§  միջազգային մանդատով նոր ձևաչափի ստեղծումը՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված խաղաղության համաժողովի գումարումը,

§  հաշվետվողականության ապահովումը՝ անպատժելիության փոխարեն, և ցանկացած այնպիսի կարգավորման բացառումը, որը կչեղարկի տեղահանվածների ու պատանդառվածների պահանջները,

§  հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության միջոցով, և դրա յուրացման ու օտարման օրինականացման մերժումը,

§  ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և Ադրբեջանի նախապայմանների վերացումը,

§  Հայաստանի կառավարության կողմից այս իրավունքների հետևողական պաշտպանությունը, Արցախի ինստիտուտների նկատմամբ ճնշումների դադարեցումը և տեղահանված բնակչության համար երկարաժամկետ քաղաքականության մշակումն ու իրականացումը։

ԿԱՐԴԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Թարմացված փաստաթուղթը ներկայացնում է հակամարտության ամբողջ ընթացքը՝ սկզբից մինչև մեր օրերը, և դրանում ներկայացված յուրաքանչյուր փաստ հղում է անում համապատասխան համարակալված աղբյուրի։

Փաստաթուղթը հասանելի է անգլերենով՝ ՝ https://armeniancause.net/wp-content/uploads/2026/11/20261116-UNRESOLVED_-_Artsakh_Conflict_-_Final.pdf։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>