ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ` ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Փաստաբան Սերգեյ Սարգսյանը գրում է.
«Արամ Սարգսյանը հայտարարել է, որ համաձայն է. թող գազը չլինի, ատոմայայանն էլ չլինի, ձմեռը ցուրտ լինի, բայց կտրվենք Ռուսաստանից:
Ժողովուրդ ջան, դուք սա՞ եք ուզում, սա՞ է ձեր երազանքը։ Արամ Սարգսյանը, սա հայտարարելիս, բնականաբար իրեն ու իր մերձավորներին անհարմարություն պատճառելը չի նկատի ունեցել։ Արամսարգսյանները որևէ առնչություն չունեն հայաստանյան ազգային և պետական շահերի հետ։ Ի դեպ Երևանում առկա անկառավարելիության ու անփութության կամ մեկ բառով` «բառդակ»-ի պատասխանատվությունը ՔՊ-ի հետ կիսում են նաև Արամ Սարգսյանն ու նրա գլխավորած կուսակցությունը»։
--
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» Երևանի ավագանիում քիպ կոալիցիա է ՔՊ-ի հետ:
--
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» Երևանի ավագանիում քիպ կոալիցիա է ՔՊ-ի հետ:

