Հիմնավոր կասկածներ կան, որ Աբովյան փողոցի 36/6 հասցեում, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը նշում է. «Աբովյան փողոցի 36/6 հասցեի հողամասի նկատմամբ գործում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումը, ըստ որի՝ «հողամասը ենթակա չէ կառուցապատման»։ Այդուհանդերձ, այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված էր այդ հողամասում այգու բարեկարգման, հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տրամադրելու հարցը։ Հարցը հանվեց օրակարգից, սակայն, քննարկվեց նիստի ընթացքում: Հիմնավոր կասկածներ կան, որ, այնուամենայնիվ, կառուցապատում իրականացվելու է»։
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/2646330762544123

