Հայաստանն այլևս անգամ իր գետերի՞ տերը չէ, Ադրբեջանը պատրասվում է խլել ամեն ինչ
Հայաստանի և Ադրբեջանի՝ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցերով աշխատանքային խմբերը ձևավորվում են։ Առջևում հանդիպումներ և քննարկումներ են։ Այս մասին կառավարության հարցուպատասխանի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ նմանատիպ աշխատանք է տարվում Իրանի հետ՝ Արաքս գետի մասով, իսկ Թուրքիայի հետ հաստատված է Ախուրյանի ջրամբարի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դեպքում խոսքն ընդհանուր գետերի մասին է։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կանոններով պետք է օգտագործել ջրային ռեսուրսները և ինչպես կիրառել չափորոշիչները։ Փաշինյանը սա բնորոշել է որպես խաղաղ կյանքի սովորական օրակարգ։
Նա հավելել է, որ աշխատանքային խմբերի հանդիպում դեռ չի եղել․ այն կկայանա, և քննարկումներ կլինեն։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ 30-ամյա հակամարտությունը հնարավոր չէ անջատիչով «անջատել», հավելելով, որ բազմաթիվ ցավոտ հարցեր են մնում և դրանք պետք է համբերատար լուծել։
Այս մասին հաղորդում է News.am-ը
--
Դատելով Փաշինյանի մոտեցումից ու մինչև այժմ արած խայտառակ զիջումներից, պատք է ենթադրել, որ Ադրբեջանը կխլի Հայաստանի բոլոր ջրային ռեսուրսները, այնպես, որ հայերը ծարավից կոտորվեն, դաշիերն էլ անջրդի մնան: Դե, «վայելեք» չեղած «խաղաղությունը»:

