«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը»

«Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում

«Հրապարակի» հարցազրույցը քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ

- Նոյեմբերին Փաշինյանը մի քանի անգամ եղավ Եվրոպայում, այցելեց Բրյուսել, Փարիզ, Դուբլին, որտեղ էլ հայտարարեց, որ դեկտեմբերին 3 անգամ այցելելու է Ռուսաստան: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս եվրոպական վոյաժները, արդյո՞ք ուզում է Մոսկվային ցույց տալ, որ Եվրոպան իրեն աջակցում է, եւ ստիպել, որ Մոսկվան փոխի վերաբերմունքն իր հանդեպ։ Ի՞նչ է անելու Մոսկվայում՝ փո՞ղ է ուզելու, որը Եվրոպայում, ըստ լուրերի, չեն տվել նրան, եւ ի՞նչ սպասենք մոսկովյան այցերից:

- Ռուսաստանը նրան ոչինչ չի տա: Ռուսաստանը թքած ունի Եվրոպայի վրա եւ թքած ունի Փաշինյանի վրա: Պետք է գնահատել ու ընդունել այն, որ Պուտինը միշտ առանձնացնում է Հայաստանի այսօրվա ղեկավարությանը հայ ժողովրդից: Եվ եթե Ռուսաստանը դեռ շարունակում է որեւէ կերպ խոսել Փաշինյանի հետ, ապա դա միայն այն պատճառով է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշակի կարեկցանքով ու սրտացավությամբ է վերաբերվում հայ ժողովրդին, որը հայտնվել է այդ դեգեներատների ձեռքում, որոնք ոչնչացնում են հայ ժողովրդին եւ հայոց պետականությունը:
Այնպես որ, Նիկոլը, Ռուսաստանի հետ կապված, շատ բարդ իրավիճակում է հայտնվել, ես կասեի՝ զրոյական իրավիճակում եւ զրոյական հնարավորությունների վիճակում:
Այնպես, ինչպես Ռուսաստանն այսօր ճնշում է գործադրում ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Արեւմուտքի վրա` իր պայմանները թելադրելով եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցում, այնպես էլ ճնշում է գործադրելու Փաշինյանի վրա: Իսկ Փաշինյանը նահանջելու է Ռուսաստանի առաջ, որովհետեւ նա իր ձեռքում ոչ մի հաղթաթուղթ չունի` ոչ մի կոզիր, առջեւում ունի շատ բարդ իրավիճակ, ինչպես Թրամփը մի անգամ ասաց Զելենսկուն` Դուք ի՞նչ եք այստեղ աքլորանում, Դուք ոչ մի կոզիր չունեք: Փաշինյանը ոչ մի հաղթաթուղթ չունի, չունի ոչ մի երաշխավորված աջակցություն ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ամերիկայի կողմից: Եթե նրա միակ հույսը Թուրքիան ու Ադրբեջանն են, ապա ի՞նչ ասեմ` բարի ճանապարհ, ձեր վրա ոտքեր են մաքրելու, իսկ դուք նրանց համապատասխան մասերն եք լիզելու ու երազեք, որ ձեզ հանգիստ թողնեն: Իսկ ինչո՞ւ նրանք պետք է ձեզ հանգիստ թողնեն․ դա երբեք չի լինելու:

Չկա ոչ մի երաշխիք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության: Ալիեւը ոչ մի անգամ ձեզ նման երաշխիք չի տվել, չկա ոչ մի երաշխիք, որ նրանք չեն ուղարկի Հայաստան 300 հազար, իսկ ոմանք էլ ասում են՝ մեկ միլիոն ադրբեջանցի: Սյունիքն արդեն փաստացի Հայաստանից դուրս է եւ հայկական իշխանությունների վերահսկողության տակ չէ, կարելի է ասել: Թող ապացուցեն ձեր իշխանությունները, որ իրենք վերահսկում են Սյունիքը: Կարծում եմ՝ Նիկոլն ինքն իրեն է մտցրել փակուղի: Նրա վրա թքած, բայց նա նաեւ հայ ժողովրդին եւ հայոց պետությունն է մտցրել հրեշավոր մի վիճակի մեջ, որից հետո կանգնելու է ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ հայոց պետականության գոյության հարցը:

- Գազի գնի մասին եմ ուզում հարցնել: Մեր իշխանությունները հայտարարում են, որ գազը եթե անգամ 300 անգամ թանկանա, միեւնույն է, դա մեր բարեկեցության վրա չի ազդի` այլընտրանք կգտնենք: Մյուս կողմից, ռուսական սանկցիաների հետեւանքով տնտեսությունն արդեն 1,5-2 միլիարդ դոլարի վնաս է կրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսույթը:

- Դրանք Փաշինյանի հերթական ստերն են եւ հերթական փորձերը՝ ժողովրդին հանգստացնելու, ասելու, որ լավ է լինելու: Ոչինչ էլ լավ չի լինելու: Եվ, իհարկե, գազի գնի եռակի թանկացումը բացարձակ աղետ է լինելու, հերթական ահավոր հարվածը հայ ժողովրդի բարեկեցությանը: Թող անի: Այսօր Հայաստանի խորհրդարանում, բոլոր հանրային հարթակներում պետք է հնչեն հետեւյալ հարցերը, բոլորը պետք է հարցնեն Փաշինյանին, թե ինչպես է նա լուծելու էներգետիկայի հարցը, ատոմային էլեկտրակայանի հարցը, շուկաների հարցը, որոնք փակ են հայկական ապրանքների համար, ինչպես է լուծելու Սյունիքի նկատմամբ վերահսկողության հարցը: Միլիոն հարց է պետք դնել ու պահանջել, որ նա պատասխանի այդ հարցերին: Բայց, ցավոք, Հայաստանի այսօրվա ընդդիմությունը շատ թույլ ու պասիվ է գործում (вяло), չեմ ուզում ավելի կոշտ բառեր օգտագործել, բայց ոչ մի լավ բան չեմ կարող ասել նրանց հասցեին:

- Իշխանական ճամբարից, նախկին ԱԽՔ-ի շուրթերից այսօր նոր կոնցեպտ ենք լսում՝ որ Հայաստանը դառնա արտաբլոկային, նեյտրալ երկիր, մոտավորապես Շվեյցարիայի նման, ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի մեջ չմտնի, նոմինալ բանակ ունենա: Երկիր, որտեղ մարդիկ առեւտրով ու բիզնեսով կզբաղվեն, կգան-կգնան, եւ ոչ ոք ոչ ոքի տարածքի վրա որեւէ հավակնություն չի ունենա: Որքանո՞վ է կենսունակ այդ մոդելը:

- Բացարձակ կենսունակ չէ: Արմեն Գրիգորյանը չէ՞ր Ալիեւի եւ Էրդողանի համապատասխան տեղերը համբուրում ու համարում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Ո՞ւր է Ղարաբաղը: Նա՝ ինքն էլ Ղարաբաղից է, որքան ես գիտեմ, ո՞ւր են երաշխիքները: Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ մարդկանց, որոնք կյանքում երբեք չեն կատարել իրենց որեւէ խոստում: Իմիջիայլոց, պետք է ասել, որ այսօր ո՛չ Ալիեւը, ո՛չ Էրդողանը ոչ մի խոստում կամ երաշխիք չեն տալիս Հայաստանի ղեկավարությանը: Ուստի, այդ մարդիկ մերկապարանոց են, նրանք ստում են, նրանք զբաղվում են դեմագոգիայով, նրանք հայ ժողովրդի գլուխն են արդուկում, հիմարացնում մարդկանց:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>