«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը»

«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան

Ձեզ ենք ներկայացնում «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի «Մահը վիճակագրություն չսարքել» վերտառությամբ նյութը, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․
--
««Մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնների մահը՝ վիճակագրություն»։ Սա դասականի հայտնի ձևակերպումն է։ Այդ ձևակերպման գռեհիկ դրսևորումներին ենք ականատես դառնում Հայաստանում։
Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի այն դարձնի սովորական լրահոսի մաս և խուսափի պատասխանատվությունից։
Ամեն ինչ սկսվեց կորոնավարակի տարածման օրերից։ Հետո եկան պատերազմի օրերը։ 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թիվ մինչև այժմ չի ներկայացվել։ Տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հնչեցնում։ Չկա հստակություն, չկա զոհերի անուն-ազգանունների ամբողջական ցուցակ։ Զոհերի քանակի մասին խոսում են պլյուս-մինուսով։
Սրանց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Սրանք մահաբեր իշխանություններ են։
Այսպես կոչված խաղաղության դարաշրջանում զինվորների սպանության և ինքնասպանության դեպքերը դարձել են սովորական երևույթներ։ Ավելի ճիշտ՝ հանրությանը փորձում են ընտելացնել այդ մահերին, որպեսզի ամեն ինչ շատ նորմալ և սովորական դառնա։
Պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանին հարց են տալիս կոնկրետ մահվան դեպքի կապակցությամբ, իսկ ինքը պատասխանում է վիճակագրական տվյալներով, բերում մահվան թվեր, զարմանում, որ իրեն են համարում պատասխանատու։ Նա փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ բանակային սպանություններն ու ինքնասպանությունները հիմնավորում է․․․ խաղաղությամբ։ Ասում է՝ զինվորներն «արխային» են ընկնում ու․․․ սպանվում/ինքնասպանվում։
Օրերս կալանավայրում մահացավ Ստեփանավանի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուԱրսեն Գևորգյանը։ Նա ապօրինաբար կալանավորվել էր ընտրություններից առաջ։
Արդարադատության նախարար աշխատող Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ողբերգական այդ դեպքին, կրկին դիմում է վիճակագրության օգնությանը՝ փորձելով հիմնավորել, որ ամեն ինչ կարգին է։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ «թավշյա» իշխանության ընդդիմախոսը հայտնվում է բանտում և այնտեղ մահանում։ «Ժողովրդավարության բաստիոնում» կյանքը դառնում է թանկ և վտանգավոր, իսկ մահը՝ վիճակագրություն։
Երբ մահը դառնում է վիճակագրություն, հասարակությունըվերածվում է բիոզանգվածի՝ առանց անցյալի հիշողության ու առանց ապագային միտված համատեղ ջանքերի։
Մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի Հայաստանում մահը դառնա սովորական երևույթ, առավելևս՝ նորմալ երևույթ։
Մահը վիճակագրություն չէ։ Ամեն մահի հետևում մարդն է՝ իր տիեզերքով, իր տեսակով, իր միջավայրով։
Մարդը վիճակագրության տարր չէ։ Արսեն Գևորգյանի մահը ոչ թե Գալյանի վիճակագրության նյութ է, այլ կոնկրետ քաղաքական սպանություն։ Այո՛, սպանություն։
Խոսքն ուղիղ սպանության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ գործադիր իշխանության անօրինական հրահանգով դատական իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, և ունենում ենք մահվան դեպք։
Արսենը կմահանա՞ր, եթե քաղաքական դրդապատճառներով չկալանավորվեր և վատ պայմաններում չպահվեր։ Հարցը հռետորական է։
Կալանավայրում գտնվող մարդը տարատեսակ հոգեբանական ճնշումների է ենթարկվում։ Այդ ճնշումները բազմապատկվում են, երբ մարդը 100 տոկոսով ապօրինի է կալանավորվում։ Մեկի սիրտը դիմանում է, մյուսինը՝ ոչ։ Ու սա վիճակագրություն չէ։ Սա մարդկային ճակատագիր է, երկրի ճակատագիր է։ Տե՛ր կանգնեք այդ ճակատագրին, որպեսզի ապրելն ու արարելը դառնան նորմա և մահը չոր վիճակագրության չվերածվի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>