Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. ««Իրական Հայաստանն» իրական աշխարհ և իրական միջազգային հարաբերություններ վերադարձնելու համար պետք է մի քանի հստակ թեզեր ըմբռնել։
- Հայ-ռուսական, որպես հավասարազոր ու ինքնաբավ հարաբերություններ, գոյություն չունեն և վարչապետ կոչվածի կարծիքը միջազգային լուրջ խաղացողների համար հետաքրքիր չէ։
- Ռուսական կողմը մի բանաձև է որդեգրել, որ եթե Հայաստանի ներկայիս կառավարչի հետ ադեկվատ խոսակցություն չի ստացվում, ապա Հայաստանի հարցով կխոսեն Հայաստանի ներկայիս կառավարչի, ըստ իրենց ձևակերպման, «տերերի» հետ։ Սա Հայաստանի սուվերենության աստիճանի կտրուկ իջեցում է։
«Տերերն» ավելի լուրջ խնդիրներ ունեն, իսկ Հայաստանն իրենց համար ապրանքափոխանակության միջոց է։
- Ապագա աշխարհակարգի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում, ըստ արտահոսած տեղեկության, Ռուսաստանը դրել է 4 երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի ոչ բլոկային կարգավիճակի պահանջը։ Դրանք դառնում են անվտանգության առումով բուֆեր երկրներ։
- Մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է բուֆերային տարածքի, ինչպես նշված մյուս երեք երկրները, փոխարենը Ռուսաստանը Ուկրաինայի կոնֆլիկտի լուծման հարցում, ըստ բանակցություններից նույպես արտահոսած տեղեկությեւնների, որոշ զիջումների կգնա։
- Ռուսաստան կատարվելիք սպասվող արցելությունների ընթացքում Հայաստանի ներկայիս կառավարչին ընդամենը տեղեկացնելու են, թե Հայաստանի մասով ինչ են պայմանավորվել գերտերությունները։ «Առաջարկից» հրաժարվելն անհնարին կլինի։
- Նմամ որոշումների մասին կտեղեկացվեն նաև մյուս փոքր և միջին երկրները, իսկ Իրանի նման կամք ու սուվերեն որոշումներ կայացնելու ունակ երկրների շահերը առանձին վերցված հաշվի կառնվեն։
Մեզ համար, ավելի ճիշտ որոշ արկածախնդիրների համար, ամենակարևոր եզրակացությունն այն պետք է լինի, որ որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է քարտեզին նայել ու վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագրի բազային օրենքներ»։

