Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։
Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ

Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում փակ ձևաչափով տեղի էր ունեցել քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ:

Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:

Իսկ խորհրդարանական ընդդիմությունից ներկա են եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, թեև «Ուժեղ Հայաստանը» ևս պահանջում էր, որ նման հանդիպում կայանա: Թե ուժային և քննչական մարմինների ղեկավարներն ինչ պատճառներ են նշել, որ ադրբեջանցի զինվորին հաջողվել է հատել ՀՀ սահմանը և մի քանի օր շրջել գյուղում, հանցագործություն գործել, բնականաբար, հայտնի չէ:

Մյուս կողմից, փակ քննարկումից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե հիմնվում են ադրբեջանցի զինծառայողի ցուցմունքի վրա, բայցև չբացառելով, որ ցուցմունք տվողը կարող է ճշմարտությունը չասել: Ի վերջո, կա նաև տուժող Անի Ավետիսյանի ցուցմունքը, որը կարող է հակասել ադրբեջանցի զինվորի ցուցմունքներին, կամ՝ հակառակը:

Սրանից առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողներին ասել է, Շաքի մտած ադրբեջանցի զինվորը ժամերով երեխաներին չի վնասել:

«Հարցաքննվել է, ցուցմունք է տվել, չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Այդ դեպքով վաղը չէ մյուս օրն ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։ Հիմա նախաքննական գաղտնիքի պահպանման տեսանկյունից չեմ կարող բացել ցուցմունքների բովանդակությունը։ Բայց մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը․ ամբողջը մատնանշել է։

Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում:

Մենք մեղսագրել ենք իրեն, ասեմ՝ ինչ հոդվածներ․ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»,- մանրամասնել է նա:

Թե ո՞ր դեպքում Նասիմի Ռահիմ օղլու Մուսաևի գործողությունները կարող են դիվերսիա համարվել, մանրամասն մեր հոդվածներից մեկում անդրադարձել ենք: Բայց հարց է նաև, թե որքանով նա կարող է մոլորված համարվել:

Radar Armenia-ին հոկտեմբերին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Շաքիի դեպքերով քննությունը պետք է բոլոր հարցերի պատասխանը տա:

«Միշտ էլ եղել է, որ մարդիկ են մոլորվել, կովերն են անցել: Հիմա ասում եք՝ մոլորված զինվորը, ես չգիտեմ՝ 2 օր կամ 5 օր մոլորված, էդ ի՞նչ մոլորություն է: Երբ մտել է տարածք, տեսել է, չէ՞, որ ինքն Ադրբեջանում չի:

Վերջացավ մոլորվածությունը: Էդ դեպքում ինչի՞ հետ չի գնացել, դրա պատասխանը պիտի քննությունը տա: Բայց ինքը նաև հանցագործություն է կատարել, և ՀՀ օրենսդրությամբ հանցագործ է»:

Իսկ նոյեմբերի 5-ին Պաշտպանության հանձնաժողովում հրավիրված փակ քննարկումից հետո էլ Անդրանիկ Քոչարյանն արդեն ArmLur.am-ին տված հարցազրույցում ասել է.

«Շաքիի դեպքերով ես ասում էի, որ քննությունը պետք է բոլոր հարցերի պատասխանը տա։ Բայց մենք շտապեցինք, ընդդիմությունն ԱԺ հրավիրեց բոլոր ուժայիններին։ Ֆոտոն, որ դրված էր՝ 4 ղեկավար, 4 պատգամավոր։ Հարց է ծագում` ինչի՞ էին բոլորին բերել և ի՞նչ հարցի պատասխան գտան, որը հուզում է մեր հասարակությանը։

Եթե քննությունն ավարտված էր, պետք էր կանչել միայն ՔԿ նախագահին։

Եթե ավարտված չէր, պետք չէր հրատապ սենսացիաներ ման գալ, դա մեզ լավ տեղ չի տանի։ Ասում են, թե փակ է, ի՞նչ է նշանակում՝ փակ, եթե ասեին՝ գաղտնի է, ապա հարց կառաջանար՝ ինչո՞ւմ է գաղտնի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է՝ եթե լսումներ են, պիտի բաց լինեն։ Եթե գաղտնի էր, դնեիք գաղտնի գրիֆի տակ, և արձանագրեինք, պիտի եզրակացության նախագիծ լիներ։

Ինչի ենք փակ քննարկում հրավիրում։ Ասենք՝ փակվեցիք և քննարկեցիք, դա ո՞ւմ համար է։ Ինձ մի հարցրեք, եթե ես գտնեի, որ դա ճիշտ ձևաչափ է, ես էնտեղ կլինեի։ Ես 2 քննիչ հանձնաժողով եմ ղեկավարել, և ես գիտեմ, թե գաղտնիությունն ու փակությունն ինչի մեջ պիտի լինի մեկտեղված»:

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը, որը նախկինում ղեկավարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, պիտի նման ձևակերպումներ աներ: Ի դեպ, 2024 թվականին հոկտեմբերին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և այլք:

Սակայն այս լսումներին ներկա չէր Անդրանիկ Քոչարյանի մտերիմ, այդ ժամանակվա ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, թեև ներկա պատգամավորների մոտ հարցեր են եղել նաև բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի հետ կապված, և այդ հարցերին պատասխանել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Մյուս կողմից, Անդրանիկ Քոչարյանի դիտարկումն արդարացված է, քանի որ Շաքիի դեպքով գործ ունենք հասարակության անվտանգության հետ, և հանրությունը պիտի թույլատրելի սահմանում ստանա առանցքային հարցերի պատասխանները, և ուժային կառույցներից ով ինչում է թերացել:

Հոկտեմբերին ԱԺ-ում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր հերքել հնարավոր թերացումների փաստը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Ավելին, նախարարը վստահեցրել էր, որ այդ թերացումները հետևանքներ կունենան, թեև իշխանության ներկայացուցիչներից նշել էին, որ սահմանին չվերահսկվող տեղեր կան, ունենք նաև անձնակազմի պակասի խնդիր:

Այսօր արդեն armlur-ը գրել է, որ Իշխանասար բնակավայրի մարտական դիրքի պատասխանատու պաշտոնատար անձին մեղադրանք կառաջադրեն, քանի որ ծառայողական պարտականությունների կատարմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք:

Մենք փորձեցինք ՀՀ քննչական կոմիտեից պարզել՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, մեզ ասացին, որ հարցը գրավոր պիտի ուղարկել:

Նշենք, որ Շաքիի դեպքից հետո պաշտոնանկ էր արվել ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Արծվիկ Գրիգորյանը: Նույն ժամանակում Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատել Դավիթ Սանամյանին, սակայն կարճ ժամանակ անց մամուլը գրեց, որ Դավիթ Սանամյանը վերադարձել է համակարգ՝ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի խորհրդականի կարգավիճակով։

Այսինքն, մեծ հաշվով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթարկվող ԱԱԾ-ից պատասխան տվող չի լինում Շաքիի դեպքի համար, երբ հանցագործությունից հետո ադրբեջանցի զինծառայողին հենց բանակի հրամանատարությունից էին գտել և ով գիտի՝ դրանով կանխել ևս մեկ հանցագործություն:

Եվ սա՝ այն դեպքում, երբ հստակ է՝ ունենք չվերահսկվող դիրքային հատվածներ՝ մարդկային ռեսուրսի պատճառով, և այս օրերին ԱԺ-ում քննարկում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների շրջանակը մեծացնելուն ուղղված օրինագծեր:

Իհարկե, եթե ՊՆ պաշտոնատար անձը թերացում է թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց այս գործում չի կարող միայն բանակի պատասխանատվությունը դիտարկվել, հատկապես, երբ Բաքվից ուղիղ կապ հաստատել են անմիջապես Նիկոլ Փաշինյանին ենթարկվող ԱԱԾ-ի հետ:

Դեռ չենք նշում որպես երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին՝ երկրի և բանակի գլոբալ անվտանգության ապահովման հարցում: Եվ եթե որևէ մեկին թվում է, որ սահմանի պաշտպանությունն ԱԱԾ սահմանապահներին հանձնելուց հետո նման դեպքեր չեն լինելու, սխալվում են:

Իսկ որպեսզի Շաքիի դեպքը միայն բանակի վրա չմնա, այստեղ անելիք ունի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այլապես կստացվի՝ ինքն է միակ պատասխանատուն, և ոչ թե՝ նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ԱԱԾ-ն:

Հ.Գ. Հավելենք, որ Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն օրերս ավարտվել է և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>