Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի
Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս վերջին օրերին մի քանի լորդերի և լորդուհիների հրապարակային չքմեղանալուն է ուղղված։ Նրանք պնդում են, թե չի կարելի տեսախցիկների առաջ դաստիարակել դրա ակնհայտ պակասն ունեցող անձին, որ դա հարիր չէ քաղաքակիրթ աշխարհին։
Փառք Աստծո, ես ինձ լորդ չեմ համարում, ձեր պես ձեռքերս վեր պարզած քաղաքակիրթ չեմ, այլ իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ։
Ձեզ թվում է, թե Հայաստանը լորդերի ու լորդուհիների հարևանությամբ գտնվող երկիր է, իսկ ես գիտեմ, որ մենք Արևելքում ենք:
Ձեր փափագած այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում բարոյական ճանապարհից շեղված իր զավակին դաստիարակող ծնողն էլ բռնարար է ու հաճախ նման ծնողները հայտնվում են բանտում։
Այսպես, այս լորդերով ու լորդուհիներով երկիրը թողեցիք պատի ծակից ընկածներին ու մի ամբողջ ժողովրդի տառապանքի մատնեցիք»։

