Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին
Այսօր հայտնի դարձավ, որ փաշինյանական մարդատյաց ռեժիմը քաղաքական բանտարկյալներին խոշտանգելու նոր միջոց է «գտել»: Մասնավորապես, ռեժիմը «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, բացարձակապես անհիմն ու միմիայն ընդդիմադիր գործիչ լինելու պատճառով ապօրինի կալանավորված, ավելի ճիշտ է ասել՝ պատանդառված Անդրանիկ Թևանյանին խոշտանգելու նպատակով, նրա խուց է տեղափոխել ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի:
Նախ, անընկալելի է, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձն ի՞նչ գործ ունի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում («Կա-Գէ-Բէ պադվալ»): Երկրորդ, ակնհայտ է, որ Արսեն Գևորգյանի մահվան հասցնելուց հետո, Փաշինյանի գլխակեր ռեժիմը ոգևորվել է, ու ըստ երևևույթին նպատակադրվել է խոշտանգումների միջոցով սպանել կամ էական առողջական վնաս պատճառել բանտարկված քաղաքական ընդդիմադիր լիդերներին:
Այլ բացատրություն այդ դիտավորությունը հազիվ թե կարող է ունենալ:
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այսօր բողոքի ցույց են արել, հստակ պատանջներ ներկայացնելու արդարադատության նախարարությանը, որը անմիջականորեն է պատասխանատու կալանավայրերում պահվող մարդկանց կյանքի և առողջության համար:
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/2509354759858826

