Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան
«Մեր հայրենակիցներից շատերը տեղեկատվական վակուումի պայմաններում բավարար տեղեկացված չեն արտաքին պարտադրանքով թելադրված սահմանադրական օրակարգի մասին, որը տեղի է ունենում Հայաստանում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է՝ թույլ չեն տալու նշվածը։
«Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են փաստացի, ԱԳ նախարարը, նաև Նիկոլ Փաշինյանն ուղիղ նշել են, որ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման։ Միջազգային պրակտիկայում նման դեպք չեք տեսնի, երբ մի սուվերեն պետություն մեկ այլ սուվերեն պետության սահմանադրության վերաբերյալ որևէ մի գնահատական հնչեցնի, էլ չեմ ասում դրա փոփոխության մասին հարց դնի»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում կան հղում անկախության հռչակագրերին, որոնք, ի տարբերություն Հայաստանի Անկախության հռչակագրի, կոնֆլիկտածին են, որի մասին, սակայն, խոսույթ չկա։
Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ժամանակին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, այդ թվում Հայաստանի, այդ հարցը սպառել է՝ նույնիսկ դիտարկելով նաև Ադրբեջանի կողմից ներկայացված իբրև բողոքը։
Աղբյուրը` Panorama.am

