Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Պատերազմ Արցախում
Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր

Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից

Ըստ ֆրանսիական Le Figaro  պարբերականի՝ Եվրոպան կարող է փաստի առաջ կանգնել, նոր «Յալթա-2»-ի ձևավորման փուլում:

Ֆրանսիական պարբերականի կարծիքով սակայն, դրա հիմնական մեղավորը հենց եվրոպացիները կլինեն, որոնք ինքնամոռաց կերպով փչացրեցին իրենց հարաբերությունները ռուսների հետ և ստացան արհամարհական վերաբերմունք Թրամփի կողմից:

Բացի այդ, ըստ պարբերականի, այս հարցում իր բացասական դերը կատարեց նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով փորձում էր Եվրոպային տալ ինքնուրույն դերակատարում, որտեղ Ֆրանսիան կլիներ գլխավոր խաղացողը:

Հավանաբար Մակրոնին հիշեցրել էին Նապոլեոնի դափնիները, մոռանալով, թե վերջում ինչպես ավարտեց նա իր ճակատագիրը:

Ավելի իրատեսական է գնահատում Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը թուրքական Cumhuriyet  պարբերականը:

Ըստ այդ պարբերականի՝ սխալ է այդ սպասվելիք հանդիպումը համեմատել 1945-ի Յալթայի կոնֆերանսի հետ:

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև Շենժենում կայացվելիք  եռակողմ գագաթնաժողովը չի կարելի անվանել «նոր Յալթա», գրում է թուրքական պարբերականը, այլ՝  ԱՄՆ-ի կողմից այն գիտակցման գագաթնակետն է, որ չի կարող դիմադրել «բազմաբևեռությանը» և պետք է հույսը դնի Չինաստանի և Ռուսաստանի տեսակետների վրա։

Ըստ պարբերականի՝ արևմտյան լրատվամիջոցները եռակողմ գագաթնաժողովն ավելի ու ավելի հաճախ են անվանում «նոր Յալթա»։ Չնայած այս համեմատությունն առաջին անգամ հնչեցվել է մի քանի ռուս խորհրդարանականների կողմից, այն աստիճանաբար տարածվել է նաև Արևմուտքում։ Սակայն այս համեմատությունը սխալ է և անարդար է այսօրվա իրականության նկատմամբ մի քանի պատճառներով։ Կան երեք հիմնական տարբերություններ Յալթայում ձեռք բերվածի և Շենժենում ձեռք բերվելիքի միջև։

Առաջին

ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ն և Մեծ Բրիտանիան ներկա էին Յալթայում։ Նրանք նույն կողմում էին և նստած էին բանակցությունների սեղանի շուրջ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ։ Շենժենում ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը կնստեն սեղանի շուրջ ոչ թե որպես համաշխարհային պատերազմի հաղթողներ։ Նրանք նույնիսկ նույն կողմում չեն։ Ընդհակառակը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ էին միմյանց դեմ Ուկրաինայում, և ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմ է ընթանում։

Երկրորդ

1945 թվականին, Յալթայում  Եվրոպայի «վերաբաժանում» էր ընթանում  և «նոր աշխարհակարգի» նախապատրաստությունն էր նշմարվում։

Շենժենում իրավիճակը այլ է։ Չինաստանը պաշտպանում է գործող գլոբալիստական կարգը և պարզապես փորձում է շտկել նրա  թերությունները,  համակարգի ձախողումը պայմանավորված էր հենց Միացյալ Նահանգներով, որն այլևս չի հետևում իր կողմից հաստատված կարգին։

Իսկ Ռուսաստանը փորձում էր եղած համակարգում իր պատվավոր տեղն զբաղեցնել և չարհամարհվել:

Գլոբալիզմի հաղթող կողմը Չինաաստանն է, պարտվող կողմը՝ Եվրոպան և ԱՄՆ-ն:

Վերջինս փորձում է իր պարտությունը գցել Եվրոպայի վրա և կասեցնել Չինաստանի առաջխաղացումը: Իսկ որպեսզի դա կյանքի կոչվի, պիտի թույլ չտրվի, որ Պեկինի և Մոսկվայի միջև հաստատվի ստրատեգիական դաշնակցություն:

Երրորդ

Արդեն որոշ ժամանակ է, ինչ Արևմուտքում շրջանառվում է «դավադրության տեսություն», որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը համաձայնության կգան. «ԱՄՆ-ն կստանա Իրանը, Ռուսաստանը՝ Ուկրաինան, իսկ Չինաստանը՝ Թայվանը»։ Պնդվում է, որ սա նույնպես կքննարկվի Շենժենում։

Մինչդեռ, դա էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մոսկվան արդեն հարցն այնպես է ձևակերպել, որ Ուկրաինան, Մոլդովան, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը պիտի լինեն իր ազդեցության գոտում, քանի որ դրանով է պայմանավորված իր անվտանգությունը:

Ռուսաստանն, թերևս կարող է «մոռանալ» իր շահերը Լատինական Ամերիկայում, սակայն ոչ Հարավային Կովկասում և Ուկրաինայում, նշում է թուրքական պարբերականը:

Իսկ ինչ վերաբերվում է Իրանին, ապա այն հասարակ տարածք չէ, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը կարողանան ինչ-որ համաձայնության գալ:

Ինչ վերաբերվում է Թայվանի հարցին, ապա, ըստ թուրքական պարբերականի, այն այսօր էլ է ճանաչված որպես Չինաստանի անբաժանելի մաս, և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի կողմից, այնպես որ, նշել, թե այդ հարցը կարող է լուրջ քննարկման առարկա դառնալ, նույնպես «դավադրության տեսության» ժանրից է:

Վերջում թուրքական պարբերականն ևս մեկ անգամ եզրահանգում է, որ նոյեմբերի 19-ին  երեք խոշոր երկրների ղեկավարների հանդիպումը չի կարելի գնահատել, որպես  «Յալթա-2», այլ նոր փորձ՝ համաձայնութհյան գալ, չխանգարել իրար աշխարհի տարբեր տարածաշրջաններում:

Առանձին քննարկման թեմա կարող են դառնալ նաև միջուկային սպառազինության հարցերը, որոնցում, ըստ փորձագետների, չինական կողմը զիջումների չի գնա, քանի որ իր հնարավորությունները ավելի համեստ են, համեմատ Ռուսաստանի և ԱՄՆ-ի:

Սակայն չինական միջուկային սպառազինության տեմպը, խիստ մտահոգում է ԱՄՆ-ին, քանի որ, եթե տնտեսական հզորությանը Չինաստանը ավելացնի նաև ռազմական հզորացման պոտենցիալը, ապա այն կարող է գերազանցել ԱՄՆ-ն և դառնալ աշխարհի թիվ մեկ գերտերությունը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի խնդրին, ապա չինական Շենժենում քննարկվելու է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի, այլ Հարավային Կովկասի ճակատագիրը, որտեղ, ըստ ամերիկյան և եվրոպական  վերլուծաբանների, Մոսկվայի դիրքորոշումը անչափ կոշտ է լինելու, որը փաստացի աջակցվելու է նաև Պեկինի կողմից:

Այդ համատեքստում, ըստ վերլուծաբանների, եթե այլ տարածաշրջանի հարցերում ԱՄՆ-ն իրեն բավարար զգա, ապա Հարավայի Կովկասի, Մոլդովայի և Ուկրաինայի հարցերում նա կզիջի Մոսկվային:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>