Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան
«Առերևույթ՝ թղթի վրա, Հայաստանում Մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են և երաշխավորված թե՜ ներպետական օրենսդրությամբ, թե` միջազգային կոնվենցիաներով։
Սակայն ժողովրդավարությունն ու իրավական երկիրը գնահատվում են ոչ թե հռչակված նպատակներով, այլ՝ պետական ինստիտուտների անկախության, արդարադատության և հաշվետվողականության իրական պատկերով։
Եվ չափվում է այն պահով, երբ քաղաքացին առերեսվում է իշխանության ուժին և փաստում, թե ինչպես է գործում օրենքը, ինչպես է պաշտպանվում մարդու արժանապատվությունը, արդյո՞ք անկախ է դատարանը, ոստիկանը՝ հաշվետու, իսկ իշխանությունը՝ սահմանափակված իրավունքի գերակայությամբ։
Հենց այս չափանիշների գնահատումն ու մեր մղձավանջային իրականությունը թույլ են տալիս արձանագրել, որ դե ֆակտո բախվում ենք մեկ մարդու/մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ, ուր իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության և փոխադարձ վերահսկելիության սահմանները պարզապես ջնջվել են, ինչպես հատվել են բոլոր կարմիր գծերը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

