Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բավական լավ բովանդակային քննարկում էր եղել։ Ես, գոնե, փաստարկված ներկայացրել էի, որ այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է։
Ինչ-որ իմաստով նաև ուրախ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը չի որոշել եթեր չտալ այդ քննարկումը, որովհետև կարծում եմ՝ և՛ բովանդակային մասն էր լավ, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ քարոզչի դաստիարակչական հատվածը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին՝ մեկնաբանելով Հանրային հեռուստատեսության եթերում նրա և ՔՊ-ականի միջև տեղի ունեցած միջադեպը։
Մանրամասն՝ տեսանյությում։

