Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Պատերազմ Արցախում
Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ»

Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև

168.am-ի անդրադարձը.
«Քաղաքական իշխանության անհավասարակշիռ գործողությունները Կենտրոնական բանկին կանգնեցրել են դժվար որոշումներ կայացնելու փաստի առաջ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության շուրջ վերջին ամիսներին ձևավորված արտաքին անորոշությունների հանգուցալուծումն առայժմ չի երևում, ինչը ստիպում է Կենտրոնական բանկին որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, մի կողմից՝ ֆինանսական համակարգի կայունության խաթարմանը սպառնացող հնարավոր ռիսկերին դիմակայելու, մյուս կողմից՝ առաջիկայում սպասվող գնաճային հավանական բարձր ճնշումներն ինչ-որ կերպ մեղմելու համար։

Բայց այն, ինչ անում է ԿԲ-ն, դեռ սկիզբն է։ Առաջիկայում նրան ավելի մեծ փորձություններ են սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկն է պատասխանատու՝ ինչպես երկրի ֆինանսական կայունության, այնպես էլ՝ գնաճի նպատակային թիրախի ապահովման համար։

Թվում է՝ այս պահին Հայաստանի ֆինանսական համակարգին արտառոց ոչինչ չի սպառնում, բանկերը գտնվում են լիկվիդայնության բարձր մակարդակում, չունեն փողի խնդիր։ Բայց դա չի նշանակում, որ այն զերծ է վտանգներից։

Բանկային համակարգում տեղի է ունենում համակարգային ռիսկերի կուտակում, որը տնտեսության անորոշությունների պայմաններում կարող է լուրջ գլխացավանք պատճառել Կենտրոնական բանկին։ Հատկապես որ, արտաքին հատվածի ռիսկերը բոլորովին էլ միայն տնտեսության ու գնաճի հետ չեն կապված։ Վերջին տարիներին բանկային համակարգի ակտիվությունն ու կարողությունների կուտակումը շատ բանով թելադրված է եղել դրսից եկող ֆինանսական հոսքերով, որոնք, ինչպես հանկարծակի հայտնվեցին, այնպես էլ հանկարծակի կարող են անհետանալ։

Բացի այդ՝ տնտեսությանը սպառնացող վտանգներն ու դրանց հնարավոր հետևանքները շատ արագ կարող են տեղափոխվել բանկային համակարգ՝ ընդհուպ սպառնալիք առաջացնելով ֆինանսական կայունության համար։

Թերևս սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում Կենտրոնական բանկը պարտադրում է բանկերին՝ փող կուտակել վատ օրվա համար։

Մի կողմից՝ ֆինանսական համակարգի, մյուս կողմից՝ գնաճի ռիսկերն են ավելացել։ Գնաճի սպասումները մեղմելու նպատակով՝ ոչ մեծ քայլերով ԿԲ-ն 2 անգամ անընդմեջ բարձրացրեց հիմնական տոկոսադրույքը։

Թանկացնելով փողը, կենտրոնական դրամատունը նպատակ ունի զսպել ապագայի գնաճային ճնշումները։ Բայց խոսքը ոչ այն գնաճային ճնշումների մասին է, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանը կորցնի տնտեսական արտոնյալ հարաբերությունները նշանակալի գործընկերի հետ։ Այդ առումով Կենտրոնական բանկը դեռ անորոշության մեջ է։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կշտամբանքից հետո, թե գազի գնի բարձրացումը Հայաստանի տնտեսության համար ապոկալիպտիկ համարողները տնտեսությանից բան չեն հասկանում, ԿԲ նախագահն ավելի զգուշավոր է դարձել՝ ապոկոլիպտիկ սցենարներից այլևս չի խոսում, բայց դա չի նշանակում, թե գազի սպասվող թանկացումների պարագայում տնտեսությունը զերծ է լինելու ցնցումներից։

Կենտրոնական բանկում հաշվել են, որ գազի գնի 10 տոկոս թանկացման դեպքում՝ գնաճի վրա ազդեցությունը կլինի 0.8 տոկոսի չափով։

«10 տոկոսով գազի գնի թանկացումը մեր սպառողական գների ինդեքսի վրա կբերի 0.6 տոկոս գնաճ, իսկ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ՝ վերջնական արտադրանքի համար, ապա նրանց արտադրանքի գների աճը կլինի 0.1-0.2 տոկոսի սահմաններում»,- ասում է՝ Կենտրոնական բանկի նախագահը։

Առաջին հայացքից թվում է՝ 0.8 տոկոս գնաճը մեծ բան չէ։ Իրականում, սակայն, դա գնաճային լուրջ ճնշում է, հատկապես, եթե հաշվի առնենք, թե Հայաստանը գազի ինչպիսի կտրուկ թանկացման հետ կարող է բախվել։ Խոսքը ոչ ամենևին էլ 10 տոկոս թանկացման մասին է։ Գազն անգամներով ավելի կարող է թանկանալ, քան 10 տոկոսը։ Ու դա նշանակում է, որ այդքանով ավելի կլինի նաև ենթադրվող 0.8 տոկոսանոց գնաճը։

Այսօրվա գնաճի վրա նման հավելյալ ճնշումը շատ մեծ բեռ է լինելու։ Այն հանգեցնելու է համատարած թանկացումների։

Թանկացումներն էլ հայտնի է, թե հատկապես որ սեգմենտներում են լինում. Թանկանում են առավելապես առաջնային ու լայն սպառման ապրանքները։

Սա խնդիր է լինելու հասարակության մեծ մասի համար, որոնց եկամուտները նույնիսկ այսօր չեն հերիքում իրենց սպառողական նվազագույն պահանջարկը բավարարելուն։ Բայց խնդիրը միայն գնաճով չի ավարտվելու։ Գազի թանկացումն ուղիղ ազդեցություն է ունենալու մարդկանց եկամուտների ու զբաղվածության վրա։ Մի շարք արտադրական ճյուղեր պարզապես դուրս են մղվելու։ Դրանց մեջ կան նաև բարձր զբաղվածություն ապահովող հատվածներ։ Այդ ոլորտներում զբաղված քաղաքացիները կորցնելու են իրենց աշխատանքն ու եկամուտները։

Սա դեռ միայն գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում։ Շատ արտադրողների համար մեծ խնդիր է լինելու իրացման շուկայի կորուստը։

Չնայած վերջին ամիսներին գյուղմթերքի արտահանման որոշակի սահմանափակումներին, հայկական արտադրանքի, առավել ևս՝ վերամշակող արտադրանքի հիմնական տեսականին շարունակում է անխոչընդոտ գնալ այնտեղ, որտեղ գնացել է տարիներ շարունակ։ Արտոնյալ պայմաններից զրկվելու դեպքում՝ շատերի համար այդ շուկան կդառնա անհասանելի։ Այն պարագայում, որ այլընտրանք գոյություն չունի, ինչքան էլ իշխանությունները մեծ-մեծ խոսեն հայկական ապրանքների համար եվրոպական շուկայի դռները բացելու մասին։

Եվրոպական երկրներում հայկական ապրանքների համար այլընտրանքային իրացման հնարավորությունների ապահովումը ձևական է։ ժամանակին հայկական շատ ավելի մեծ ապրանքների տեսականի հնարավորություն ուներ անխոչընդոտ ու արտոնյալ պայմաններով մտնել եվրոպական շուկաներ։ Բայց միշտ չէ, որ միայն դա բավարար պայման է այդ շուկաներում տեղ զբաղեցնելու համար։ Եթե այդպես լիներ, հիմա վաղուց արդեն հայկական ապրանքները պիտի ողողած լինեին եվրոպական շուկաները։

Բայց, ինչպես տեսնում ենք, շատ դեպքերում շուկային չեն էլ կարողանում մոտենալ։ Մի քանի կիլոգրամ կամ մի քանի տոննա ապրանք արտահանելով, տնտեսության համար խնդիր չի լուծվում։ Դա դիվերսիֆիկացիա ու նոր շուկաների ստեղծում չէ, ինչպես փորձում են ներկայացնել պատասխանատու որոշ պաշտոնյաներ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>