Փաստաբան Սերգեյ Սարգսյանըգրում է. «Անդրանիկ Թևանյանը ինչպես ազատության մեջ, այնպես էլ քրեակատարողական հիմնարկից բազմիցս նշել է, որ Հայաստանի անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչներից է ՀԱՊԿ-ը, առանց որի Հայաստանի անվտանգությունը հայտնվում է ուղիղ սպառնալիքի տակ։ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար միայն ռազմաքաղաքական կառույց չէ, այլ Հայաստանի անվտանգային համակարգի շատ կարևոր բաղադրիչ։ Ըստ էության, այն մեծ հաշվով Հայաստանի և Ռուսաստսնի միջև անվտանգային համագործակցությունն է, որից Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել են։ ՀԱՊԿ անդամ երկրների որոշմամբ Հայաստանը զրկվել է ձայնի իրավունքից։ Ստացվում է` Հայաստանը սառեցրել է անվտանգային համակարգում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։ Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական տերություններ են Ռուսաստանը և Թուրքիան։ Բնականաբար` տարածաշրջանում որոշիչ դեր ունենալու հարցում, երբ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանից, նրան կարող է փոխարինել Թուրքիան, ուրիշ ոչ ոք, անգամ ԱՄՆ-ը շատ մեծ ցանկության պարագայում գետնի վրա ազդեցություն ունենալ չի կարող այնքան, որքան Թուրքիան։
Այստեղ է նաև, որ առաջանում է անվտանգային լրջագույն խնդիր` Թուրքիան պետք է փոխարինի՞ Ռուսաստանին անվտանգային համակարգում։ Թուրքիայի իշխանությունները ցանկացած հարցում աջակցում են Ադրբեջանին, Ադրբեջանի հետ ունեն ռազմաքաղաքական անվտանգային համաձայնագիր (Շուշիի հռչակագիր, 2021 թվական), որով երկուստեք անհրաժեշտության դեպքում պարտավորվել են աջակցել միմյանց, այդ թվում` ռազմական ձևով։ Անգամ Ալևի հետ ունեցած որոշակի տարաձայնության պարագայում Էրդողանը հետ քաշվեց և հեռացրեց պաշտոնօց իր այն խորհրդականին, ով քննադատել էր Ալիևին` հիջաբների վերաբերյալ քաղաքականության համար: Որոշ ժամանակ անց էլ Էրդողանը ստիպված էր մեկնել Ադրբեջան` Ալիևի հետ բարեկամությունը հաստատելու։
Այս պահին էլ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պայքարում է «Զանգեզուրի միջանք» կոչվածը բացելու համար, որով անխոչընդոտ ճանապարհ պետք է բացվի երկու երկրների համար։ Անխոչընդոտ ասելով հասկացվում է հայկական զինված ուժերի բացառում այդ ճանապարհին։
Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա ՀԱՊԿ նիստի օրերին, երբ որոշվում էր Հայաստանի ձայնի իրավունքը, գտնվում էր Թուրքայում` այդ մեսիջով ցույց տալով իր դիրքորոշումը արտաքին կողմնորոշման հարցում։ Պատահական չէ ռուսական ռազմաբազայի դեմ հակաքարոզչությունը, հակառուսական դիրքորոշումը, պրոեվրոպական քաղաքականության տակ թաքնված պրոթուրքական քարոզչությունը։
Այս պարագայում չի կարող հարց լինել, թե ումով է փոխարինելու ՀԱՊԿ-ին Նիկոլ Փաշինյանը։ Ոչ ոքով։ Այս դեպքում վեճի թեման հետևյալն է` Հայաստանի իշխանությունները երբ վերջնական կկազմաքանդեն Հայաստանի անվտանգային համակարգը։