Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի
Դեկտեմբերին Փաշինյանը Մոսկվայի գրանցում կունենա: Ոչ որպես արտագնա աշխատող, իհարկե: Չնայած, ի՞նչ իմանաս:
Եթե ավելի լուրջ, ապա Դուբլինում նա հայտարարել է. «Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»:
Նա դա ասել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ:
--
Թերևս, իզուր հույսեր՝ «ՌԴ-ի հետ հարաբերություններում բարեկամական մթնոլորտը պահպանելու» վերաբերյալ: Բայց կապրենք, կտեսնենք: Փաշինյանի խոսքից ու հայտարարություններից պարզ է, որ նա արդեն իսկ հրաժարվել է Ռուսաստանի հետ հարաբերություններից ու Հայաստանը ինտենսիվորեն մտցնում է Թուրքիայի սպանիչ ենթակայության տակ: Տեղի է ունենում այն, ինչը մեկնաբանները բնորոշում էին որպես՝ «Հայաստանի վիլայեթացում»: «Ֆոպոստից» ցուցադրաբար վատացողները խնդիր չեն տեսնում էրդողանական Թուրքիայի ծայրագավառի վեարածվելու մեջ: Հա, դա էլ այն դեպքում, եթե թուրքերը բարեհաճեն համաձայնել, որ Հայաստանում հայեր լինեն: Իսկ թուրքերը չեն բարեհաճի: Թերևս, միայն թանգարանում, 1 հայ կթողնեն, ինչպես ժամանակին բանաստեղծն է նշել:

