Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել
Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Պատերազմ Արցախում
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ

Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորվում եմ նաև ես, այսքանը»,- հուզված խոսքն ավարտեց Սրբուհի Գալ յանը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ իր, իր երեխաների, ընտանիքի անդամների հասցեին անեծքներ են հնչել…

 Միանգամից ու կտրուկ պետք է ընդգծենք, որ շատ վատ են վարվել նրանք, ովքեր նման բաներ են ասել: Շատ վատ են վարվել: Դա անթույլատրելի է: Ու, կարծում ենք, անիծողներն էլ հեռատես մարդիկ չեն, քանի որ ցանկացած անեծք նաև հետադարձ ուժ ունի: Առհասարակ, այդ առումով քննարկելու բան չկա:

 Բայց կան հարցեր: Կան իրողություններ:

Բանտում մարդ է մահացել: Մարդ, ում հանիրավի մեղադրել են, ավելին՝ քպական կոնկրետ գործիչներ, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը շարունակում է հրապարակավ վարկաբեկել արդեն մահացած մարդուն: Ու դա, ամենայն հավանականությամբ, անում է, որպեսզի արդարացնի… մարդուն մահվան մատնելը: Եվ նույն արդարադատության նախարարն իր համաիշխանավոր գործընկերոջը, նաև որպես իրավունքից ու անմեղության կանխավարկածից մասնագիտորեն և ի պաշտոնե ավելի տեղյակ անձ, չի՛ սաստում: Չի ասում՝ այս ինչեր եք խոսում:

Այո, շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ինչպես նշել էր Սրբուհի Գալյանը:

Բայց ինքը, իրենք, բոլորը պիտի գիտակցե՞ն, ի վերջո, որ առանձին-առանձին պատասխանատու և մեղավոր են կատարված ողբերգության համար: Ընդհանրապես, այն ամենի մեջ, ինչ բերում է իրենց իշխանությունը մեր երկրի ու մեր ժողովրդի գլխին:

Վատ են սովորել փաշինյանական պաշտոնյաները, որ նույնիսկ ընդդիմությունն է ընդհանրական ասում՝ «իշխանությունն այսպես, իշխանությունն այնպես»: Այնինչ, իշխանությունը հո վերացական ու անդեմ բա՞ն չէ: Իշխանությունը կոնկրետ պաշտոնյաներ են՝ իրենց անուն-ազգանուններով, իրենց դեմքերով: Իշխանությունն, այո, ընդհանրական սահմանում է: Ու բոլորն էլ գիտեն, կռահում կամ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պատվեր է տալիս, հրահանգում է կամ կարգադրում՝ անել այս կամ այն քայլը, նետել այս կամ այն «քարը»: Նրա դեպքում ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզ է:

Բայց նրա պատվերները կատարողներ կան, չէ՞... Անվերապահ կատարողներ...

Այդ պատվեր կատարողներից մեկը, այո, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, նրա ենթակա, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն է, մյուսը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է՝ իր դատախազներով, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է՝ իր «հակակոռուպցիոներներով», մյուսը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն է՝ իր քննիչներով ու հրապարակավ արվող վարկաբեկիչ-մեղադրական, բայց դատարաններում քարուքանդ լինող հայտարարություններով, դեռ չենք խոսում ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի մասին... Ինչպես ասում են՝ և այլն, և այդպես շարունակ:

Ովքե՞ր, եթե ոչ հենց իրենք են կատարում իշխանաբուրգի «վերևից եկող» պատվերները, որոնցով ընդդիմադիր գործիչներին, կոշտ արտահայտություն կամ գրառում անող հրապարակային մարդկանց, նաև բարձրաստիճան հոգևորականներին համատարած կալանավորում ու բանտարկում են, հալածում ու վարկաբեկում են:

Լավ, դուք չեք հասկանո՞ւմ, թե՞ չեք ուզում հասկանալ, որ սարսափելի, աններելի բան եք արել. մարդուն մահվան եք հասցրել, ընտանիք եք դժբախտացրել, երեխա եք անհայր թողել, ի վերջո:

Այո, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանն են պատասխանատու և մեղավոր այն բանտային վիճակի ու բանտային պայմանների համար, որոնցում պահվում են կալանավորները, հատկապես՝ ընդդիմադիր գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ պետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ու մամուլը բազմիցս գրել, փաստաբաններն ու կողմնակիցներն էլ ահազանգել են, թե ինչ խոշտանգումային պայմաններում են պահվում ինչպես երկրորդ նախագահը, այնպես էլ ընդդիմադիր այլ գործիչներն ու լիդերները: Բա ո՞վ է պատասխանատու դրա համար, եթե ոչ նախարարն ու ՔԿԾ պետը:

Այո, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն են պատասխանատու և մեղավոր Արսեն Գևորգյանին կալանավորելու, ամեն գնով կալանքի որոշման տանելու, ըստ այնմ՝ մահվան մատնելու համար: Այո, Արսեն Գևորգյանի մահվան համար մեղքը նաև մնալու է նրանց վրա: Մնալու է ցմահ: Այդպիսին է կյանքի դրվածքը:

Այո, Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատվության իր բաժինն ունի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ո՞վ, եթե ոչ գլխավոր դատախազը պետք է, պարտավոր է ի պաշտոնե հետևել օրինականության պահպանմանը, մանավանդ՝ ռեպրեսիվ մարմինների կողմից հետապնդումներ իրականացնելու հետ կապված:

Ի դեպ, ստացվել է այնպես, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի պետական ռեպրեսիվ, ուժային, իրավապահ (կամ ինչպես ուզում եք անվանեք) մարմինների մի մասը ղեկավարում են կանայք. ՆԳՆ՝ Արփինե Սարգսյան, գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյան, արդարադատության նախարար՝ Սրբուհի Գալ յան, ՔԿԾ պետ՝ Ծովինար Թադևոսյան...

Այո, նման բան չի եղել Հայաստանի պատմության մեջ: Բայց անկախության վերականգնումից ի վեր դժվար է հիշել մեկ այլ ժամանակապատված, երբ նշված մարմինները մարդու, մարդկային կյանքի հանդեպ լինեին այնքան դաժան, անմարդկային ու անխիղճ, անհոգի ու անպատասխանատու, որքան հիմա է: Սա ուղղակի շշմեցուցիչ իրողություն է...

Նախօրեին բոլորը, ովքեր հետևում էին ասուլիսին, տեսան Սրբուհի Գալ յանի հուզմունքը: Նախքան խոսքը կիսատ թողնելը նա ասաց, որ կարող է հասկանալ նաև ժողովրդի հույզերը, բայց պետք է սահման ճանաչել...

Պետք է: Ավելի տեղին կլիներ ասել՝ պետք էր: Ու առաջին հերթին Սրբուհի Գալ յանը դա իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանին պիտի ասեր...

Լսեք, ախր, այդքան ատելություն, այդքան չարություն, այդքան ծանակող ու վարկաբեկող արտահայտություններ, այդքան ճակատագրերի կործանումներ ու խեղումներ, այդքան չարիք ու կորուստ, որ Փաշինյանն ու իր իշխանությունը, իր իշխանավորները բերել են նույն ժողովրդի գլխին, ի՞նչ է, իրենց թվում է, թե դա չի՞ վերադառնալու: Լո՞ւրջ...

Դուք իրոք կարծում եք, թե հավերժ իշխանավոր եք լինելո՞ւ: Ցմա՞հ:

Իշխանությունն, այո, ընդհանրական է: Բայց ամեն մի որոշման, քայլի, գործողության (նաև՝ անգործության) հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ, պաշտոնական լիազորություններով: Այո, ամեն մեկն իր արածի ու չարածի համար պիտի պատասխանը տա՝ մարդկանց, հասարակության, օրենքի և Աստծո առաջ: Անհատապես...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>