Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է
Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Պատերազմ Արցախում
Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով.
«Հուզվելը խտրական չպետք է լինի
Ծուռ հայելիների երկրում ենք ապրում։ Արդարադատության նախարարը հուզվում է, երբ իր երեխայի հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչեցվում, բայց բացարձակ անհաղորդ է, երբ այդ նույն անթույլատրելի երևույթը կատարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հանդեպ։
Տիկի՛ն նախարար, և՛ մարդկայնորեն, և՛ որպես մայր անկեղծորեն հասկանում եմ ձեր ապրումները, բայց ո՞ւր էիք, երբ երկու անգամ՝ վաղ առավոտյան, երբ իմ անչափահաս դուստրն իր անկողնում հանգիստ քնած էր, ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները բռի կերպով ներխուժեցին մեր բնակարան։ Ո՞ւր էիք, երբ իմ երեխայի աչքի առաջ ինձ՝ բոլորովին անհիմն, նախ բերման ենթարկեցին և հետո առանց որևէ ապացույցի՝ մեղադրական եզրակացություն «կարեցին» ու կալանավորեցին զուտ այն բանի համար, որ չգնացի ձեր կեղտոտ համակարգի հետ համագործակցության և կեղծ ցուցմունք չտվեցի Անդրանիկ Թևանյանի դեմ։
Իսկ ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին մոր հետ անգամ քրեակատարողական հիմնարկից հեռախոսազանգ ունենալուց, իր 14-ամյակն էլ նա դիմավորեց կալանավայրում, երբ բարձրացված հանրային մեծ աղմուկից հետո միայն նրան թույլատրվեց ընդամենը մի քանի ժամով այցելել կալանավայր, որպեսզի ճաղերի հետևում մայրը կարողանա շնորհավորել իր դստեր ծննդյան տարեդարձը։ Իսկ ո՞ւր էիք, երբ իմ անչափահաս դստեր մոտ մոր նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման հետևանքով փսիխոսոմատիկ խնդիրներ են առաջացել, և մինչ օրս էլ նա այցելում է հոգեբանի։
Ո՞ւր էիք նաև, երբ Անդրանիկ Թևանյանին կառավարության փաստացի պետի ապօրինի հրահանգով կալանավորեցին նրա անչափահաս որդու Վերջին զանգի օրը, և ոչ միայն հայրը չկարողացավ մասնակցել այդ հիշարժան միջոցառմանը, այլ նաև նրա որդին։ Ո՞ւր էիք, երբ Թևանյանի երեխաներին ամիսներով արգելում էիք տեսակցել հորը կամ կալանավայրից հեռախոսով զրուցել նրա հետ։
Իսկ ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց երեխաներին, թոռներին, հարազատներին, որոնց անասելի տառապանք եք պատճառում։
Հուզվելը լավ բան է, ճիշտ եք անում, որ հուզվում եք։
 
Անթույլատրելի է երեխաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ատելության խոսք տարածելը՝ անկախ նրանց ծնողների ով լինելուց։
 
Բայց ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հասցեին սոցիալական ցանցերում ամենավերջին անեծքներն, ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենաստոր սպառնալիքներն են հնչեցվում։ Թե՞ երեխաներին վիրավորելու անթույլատրելիության հարցում էլ եք խտրական։ Ձեր երեխաներին չի կարելի վիրավորել, մեր երեխաներին կարելի՞ է։
 
Չէ՛, տիկին Գալյան, այսպիսի երկակի ստանդարտներ չեն լինում։ Սա ձեր իշխանության սերմանած ատելության մթնոլորտի հետևանքն է, հիմա դուք քաղում եք ձեր ցանածի թունավոր պտուղները։ Եվ սա այն դեպքում, երբ 2018 թ․ իշխանության եկաք սիրո և հանդուրժողականության կեղծ թեզերով։ Փաստորեն, հերթական անգամ խաբեցիք։
 
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ատելության խոսքն անթույլատրելի է՝ լինի չափահաս, թե անչափահաս, ընդդիմադիր գործիչ, թե իշխանության ներկայացուցիչ։ Բայց այս մթնոլորտը ստեղծել եք դո՛ւք՝ ձեր իշխանությունը, իր փաստացի պետի անմիջական խրախուսմամբ, և սրա վերացման բանալին էլ է ձեր ձեռքում։
Վե’րջ տվեք այս ատելությանը, այս կեղտոտ միջավայրին, հասարակությանը պառակտելու ձեր քաղաքականությանը, այլապես այս ամենը լավ ավարտ չի ունենա որևէ մեկի և հատկապես մեր երկրի համար»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>