Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am

Yerkir.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցումով ակնկալել էր տեղեկատվություն/տվյալներ 1991 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տնտեսական գործունեության, առևտրաշրջանառության և հարակից ոլորտների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված ուղղակի և անուղղակի օգուտների (եկամուտների) վերաբերյալ։

Մասնավորապես, խնդրել էինք տրամադրել առկա վերլուծությունները, վիճակագրական տվյալները կամ գնահատականները հետևյալ կետերի վերաբերյալ.

  • հարկային և բյուջետային մուտքեր. Արցախում գործող կազմակերպությունների (այդ թվում՝ խոշոր հարկատուների, էներգետիկ, հանքարդյունաբերական և այլ ոլորտների) կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների ընդհանուր ծավալը նշված ժամանակահատվածում (ըստ տարիների կամ ընդհանրական),
  • ապրանքաշրջանառություն և արտահանում. Արցախից ՀՀ մուտք գործած, ինչպես նաև Արցախում արտադրված և ՀՀ տարածքով երրորդ երկրներ արտահանված ապրանքների ու ծառայությունների ծավալը, որոնք ապահովել են տնտեսական ակտիվություն և եկամուտներ ՀՀ տնտեսության համար,
  • էներգետիկ և ռեսուրսային ներդրում. Արցախից Հայաստանի Հանրապետություն մատակարարված էլեկտրաէներգիայի, գյուղատնտեսական ապրանքների և հումքային ռեսուրսների տնտեսական արժեքը կամ դրանց ունեցած ազդեցությունը ՀՀ տնտեսական ցուցանիշների վրա,
  • ընդհանուր տնտեսական ազդեցություն. առկայության դեպքում՝ նախարարության կողմից կատարված որևէ ամփոփ վերլուծություն կամ գնահատական առ այն, թե Արցախի տնտեսությունն ու ռեսուրսները որքանով են նպաստել ՀՀ ՀՆԱ-ի աճին և պետական բյուջեի եկամտային մասի ձևավորմանը նշված 32 տարիների ընթացքում։

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարից ստացված գրավոր պատասխանում, որտեղ, ի դեպ, աչալրջորեն հետևել են Փաշինյանի ադրբեջանասիրական մղումներին ու խուսափել են օգտագործել «Արցախ» տերմինը (գրել են պարզապես Ղարաբաղ), մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ «1991-2023 թվականների ընթացքում Ղարաբաղի տարածքում իրականացված տնտեսական գործունեության, առևտրաշրջանառության և հարակից ոլորտների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված ուղղակի և անուղղակի եկամուտների (օգուտների) վերաբերյալ առանձնացված հաշվառում չի իրականացվել։ Հետևաբար, առկա չէ այնպիսի ամփոփ տեղեկատվություն, որը հնարավորություն կտար որոշել նշված տնտեսական գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամուտների ընդհանուր ծավալը»։

Նախարարությունից ընդգծել են, «որ նման եկամուտների գնահատումն ինքնին պարունակում է էական մեթոդաբանական բարդություններ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի միջև ձևավորված տնտեսական, հարկային և ֆինանսական հարաբերությունների առանձնահատկություններով։

Մասնավորապես, դիտարկվող ժամանակահատվածում Ղարաբաղն ունեցել է Հայաստանի Հանրապետությունից առանձին հարկային համակարգ և իրականացրել ինքնուրույն հարկային քաղաքականություն։ Ավելին, տարիներ շարունակ Ղարաբաղում գործել են Հայաստանի Հանրապետության համեմատ առավել արտոնյալ հարկային պայմաններ, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի մասով։ Նման պայմաններում Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարողների համար դիտարկվել է որպես հարկային ռեզիդենտության առավել բարենպաստ միջավայր։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի միջև բացակայել է սահմանային և մաքսային հսկողությունը, ինչի պայմաններում երկու տնտեսությունների միջև ապրանքների շրջանառությունը չի ուղեկցվել սահմանային կամ մաքսային ընթացակարգերի շրջանակում հարկային և մաքսային վճարների առանձին հաշվառմամբ ու գանձմամբ։

Միաժամանակ Ղարաբաղի և երրորդ երկրների միջև ապրանքաշրջանառությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքով և պետական սահմանով՝ Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային իրավազորության ներքո։ Հետևաբար, այդպիսի գործարքների առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային և մաքսային եկամուտները հաշվառվել են ընդհանուր կարգով՝ առանց դրանց առանձնացման՝ ըստ Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ ունեցած առնչության»։

Նախարարությունը չի ժխտում, որ Արցախի Հանրապետությունից ՀՀ պետական բյուջեն եկամուտներ ունեցել է, պարզապես, ըստ նախարարության, «վերոգրյալ հանգամանքների համակցությունը թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներից առանձնացնել Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող մուտքերը և արժանահավատորեն գնահատել դրանց ընդհանուր ծավալը։ Ընդ որում, առանձնացված հաշվառման բացակայությունը չի նշանակում, որ նման տնտեսական գործունեությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ձևավորման վրա ազդեցություն չի ունեցել, այլ վկայում է այդ ազդեցության քանակական գնահատման համար անհրաժեշտ տվյալների բացակայության մասին։ »։

Հետաքրքիր է, որ թեպետ մենք չէինք խնդրել, բայց նախարարությունը մեզ, չգիտես ինչու, ուղարկել է ՀՀ-ից Արցախ ֆինանսական հոսքերի ուղղությամբ տվյալները, որոնք զարմանալի զուգադիպությամբ պահպանվել են, ի տարբերություն Արցախից Հայաստան ֆինանսական հոսքերի մասին տվյալների, որոնք մենք ցանկանում էինք ստանալ:

Այսպես, նախարարությունը մեզ տրամադրել է 1991-2023 թթ․ ընթացքում Արցախին հատկացված բյուջետային վարկերի մասին տվյալներ՝ բացարձակ թվերի տեսքով: Չի բացառվում, որ իշխանությունները դրանով փորձում են հանրային գիտակցության մեջ տպավորություն ստեղծել առ այն, թե, տեսեք՝ ինչ ահռելի գումարներ է ՀՀ-ն վարկերի տեսքով տրամադրել Արցախին, որոնք, ըստ գերատեսչության, չեն վերադարձվել։

Տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետությունից ՀՀ հոսած եկամուտների վերաբերյալ գոնե 10 տարվա կտրվածքով տվյալներ իսկապե՞ս չկան, թե՞ միտումնավոր է դրանք թաքցնում Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի իշխանությունը, պետք է ասեն մասնագետները։

Մի բան, սակայն, հստակ է՝ Արցախը ոչ միայն հայրենիք է, որն արյամբ էր ազատագրվել, ոչ միայն ՀՀ-ի անվտանգության ողնաշարն էր, այլ նաև էներգետիկ, հանքարդյունաբերական, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսական արտադրանքի, այգեգործության, հսկայածավալ ցանքատարածությունների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության և տնտեսական այլ ուղղությունների անփոխարինելի ռեսուրս, որը   2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում օտարվեց:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>