Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News
Իռլանդիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկու ավտոշարասյան մեքենաներից մեկի վրա ձվեր են նետել նրա։ Կադրերը հրապարակվել են Sky News-ի լրագրող Սթիվեն Մերֆիի կողմից X սոցիալական ցանցում։
Կադրերում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահին սպասարկող մեքենան ժամանում նշանակման վայր՝ թափքի վրա ձվահարման նկատելի հետքերով։ Լրագրողն ինքը նույնպես նշել է մեքենայի անսովոր տեսքը։
«Զելենսկիի ավտոշարասյան մեքենաներից մեկը ժամանել է կեղտոտ վիճակում», - գրել է Մերֆին։
Դեռևս անհայտ է, թե ով է ձվեր նետել մեքենայի վրա, քանի հատ ձու է նետվել, թարմ, թե նեխած ձվեր են եղել, և ինչ հանգամանքներում է դա կատարվել։ Նաև պարզ չէ, թե արդյոք Զելենսկին ինքը մեքենայո՞ւմ է եղել։
Զելենսկին Դուբլին էր ժամանել մասնակցելու նոյեմբերի 12-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Հավելենք, որ Փաշինյանին սպասարկող մեքենայի հետ կապված նման «ձվածեղային» կամ «բանանային» տեղեկություններ լրահոսում չկան:

