Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով

Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը

Նոյեմբերի 13-ին Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» միջազգային համաժողովը։ Այս մասին հաղորդում է News.am-ը:

Ամբողջ աշխարհում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և զանգվածային բռնության այլ ձևերի զոհերը շարունակում են բախվել խորքային հակասության։ Թեև միջազգային իրավունքը գնալով ավելի լայնորեն է ճանաչում նրանց իրավունքները, նրանցից շատերի ձայնը շարունակում է մնալ անլսելի, նրանց կրած վնասը՝ չճանաչված, իսկ իրենք՝ արդարադատության իրականացման գործընթացներից դուրս մղված։ Բռնությունից փրկված անձինք հաճախ շարունակում են ապրել տեղահանության, կորստի, հոգեբանական տրավմայի, ժխտողականության և երկարատև անորոշության պայմաններում՝ նույնիսկ բռնության ավարտից տարիներ անց։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում միջազգային և ներպետական քրեական հետապնդումները, ճշմարտության բացահայտման մեխանիզմները, փոխհատուցման ծրագրերն ու պատասխանատվության ապահովման այլ նախաձեռնությունները փորձել են արձագանքել միջազգային ծանրագույն հանցագործություններին։

Այնուամենայնիվ բազմաթիվ զոհերի համար արդարադատությունը շարունակում է մնալ մասնակի, ուշացած, ընտրովի կամ անհասանելի։ Իրավական գործընթացները հաճախ չեն արդարացնում ճանաչման, արժանապատվության, ճշմարտության բացահայտման, մասնակցության և պատճառված վնասի հատուցման վերաբերյալ նրանց ակնկալիքները։ Ժամանակակից հակամարտությունները շարունակում են նոր զոհերի պատճառ դառնալ աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Սուդանում, Սիրիայում, Իրաքում, Գազայում և Իսրայելում։ Միևնույն ժամանակ, Ռուանդայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Սիեռա Լեոնեում, Կամբոջայում տեղի ունեցած նախկին ոճրագործություններից փրկված անձինք, ինչպես նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները շարունակում են առերեսվել բռնության երկարաժամկետ հետևանքներին։

Այս մարտահրավերներն առավել խորանում են քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ խաղաղության բանակցությունները, աշխարհաքաղաքական պայմանավորվածությունները, վերականգնմանն ուղղված ջանքերն ու հարաբերությունների կարգավորման գործընթացները կարող են առաջ ընթանալ առանց զոհերի իմաստալից մասնակցության՝ արդարադատությունն ու պատասխանատվության ապահովումը դարձնելով երկրորդական կամ քաղաքական սակարկության առարկա։

Այս համատեքստում «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» միջազգային համաժողովի նպատակն է զոհերի ձայնն ու փորձառությունը դարձնել պատասխանատվության, արդարադատության, հիշողության և խաղաղաշինության շուրջ քննարկումների առանցքը։ Համաժողովը զոհերին չի դիտարկում բացառապես որպես իրավական գործընթացներում վկաներ կամ ինստիտուցիոնալ արձագանքների պասիվ շահառուներ։ Այն նրանց ճանաչում է որպես հիշողության, գիտելիքի, դիմակայունության և բարոյական հեղինակության կրող ու ձևավորող ակտիվ դերակատարներ, որոնց փորձառությունը պետք է ձևավորի արդարադատության ընկալումն ու դրա իրականացմանն ուղղված մոտեցումները։

Միավորելով վերապրածներին, զոհերի ներկայացուցիչներին, իրավաբաններին, հոգեբաններին, քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համաժողովը ստեղծում է համեմատական և միջգիտակարգային քննարկումների հարթակ։ Այն հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու միջազգային արդարադատության հնարավորություններն ու սահմանափակումները, հոգեբանական տրավմայի և ժխտողականության երկարաժամկետ հետևանքները, ճանաչման և փոխհատուցման հարցերը, ինչպես նաև այն վտանգները, որոնք առաջանում են, երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է պատասխանատվության ապահովման նկատմամբ։

Համաժողովի հիմքում պարզ սկզբունք է. զոհերը չպետք է մնան արդարադատության վերաբերյալ քննարկումների լուսանցքում։ Աշխարհաքաղաքական մասնատվածության և ընտրովի պատասխանատվության այս ժամանակահատվածում զոհերի ձայնը լսելը ճշմարտության, արդարադատության, արժանապատվության և կայուն խաղաղության ապահովման ցանկացած բովանդակալից գործընթացի անփոխարինելի բաղադրիչն է։

Համաժողովի հիմնական թեման լրացնող այս թվային ցուցադրությունը ներկայացնում է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի կողմից ընտրված վկայություններ, փաստագրական տեսանյութեր և տեսողական նյութեր։

Վեց էկրանների միջոցով ներկայացվող նյութերն անդրադառնում են զոհերի և բռնությունը վերապրածների փորձառություններին, միջազգային ծանրագույն հանցագործությունների փաստագրմանը և պատմական հիշողության նշանակությանը։

Ցուցադրությունն ընդգծում է, թե ինչպես են վկայություններն ու փաստագրական նյութերը հակազդում հիշողության ջնջմանը, նպաստում ճշմարտության պահպանմանը և առաջ մղում արդարադատության ու պատասխանատվության ապահովման գործընթացները։

Ինտերակտիվ ցուցադրության առանցքային բաղադրիչը վիրտուալ իրականության նորարարական փորձառությունն է՝ «Ոչ ոք չի լսում. Սինջարի մոռացված ձայները» (Nobody’s Listening: The Forgotten Voices of Sinjar)։

Սենյակի ողջ տարածքն ընդգրկող այս ինտերակտիվ փորձառությունը մասնակիցներին տեղափոխում է Հյուսիսային Իրաք՝ համադրելով 360 աստիճանով փաստագրական նկարահանումները, եզդի արվեստագետների տպավորիչ ստեղծագործությունները և վիրտուալ իրականության նորագույն տեխնոլոգիաները։

Սինջարի Քոչո գյուղում ծավալվող և տարբեր ուղղություններով զարգացող պատմության միջոցով մասնակիցները հնարավորություն են ստանում լսելու «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված և սեռական ստրկության ենթարկված երիտասարդ եզդի կնոջ, զանգվածային սպանությունից փրկված նրա եղբոր, ինչպես նաև գյուղի վրա հարձակմանը մասնակցած ISIS-ի զինյալի պատմությունները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>