ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան
«ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են: Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում, իր քվոտայի շրջանակներում կազմակերպության տարբեր մարմիններում նշանակումներ չէր անում: Ավելին, վաղուց հետ էր կանչել իր ներկայացուցիչներին»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, այստեղ խնդիրն այլ տեղում է. «Գործընթացի, այսպես կոչված, պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում:
Անշուշտ, ՀԱՊԿ կանոնադրությունն ու առաջնահերթությունները վերանայելու և կազմակերպության անդամների մոտեցումները ներդաշնակեցնելու հարցերը շարունակում են ակտուալ մնալ, սակայն պարզ է, որ առանցքային խնդիրը ՀՀ-ՌԴ հարթությունում է, և դրա հետ կապված ցանկացած հայտարարություն կամ քայլ ուղիղ առնչվում է»։

