Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել
Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։ Երևանի ավտոբուս ընկերությունից հայտնում են, որ թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
«Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,-նշում են ընկերությունից։

