Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Պատերազմ Արցախում
Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ Շարմազանով Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ կքննարկի ուկրաինական խնդրի լուծմանը տանող բոլոր հարցերը. Ուշակով Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության. Վահե Հովհաննիսյան Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին

Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը գրել է․

«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է

Կասկած չկա, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է որպես դիվանագիտական մեծ հաջողություն ներկայացնել այսօր Դուբլինում Եվրոպական Քաղաքական համայնքի շրջանակներում անցկացված Հայաստանին նվիրված սեմինարը և այդ արդյունքում ընդունված հայտարարությունը։

Բայց եթե մի կողմ դնենք կեղծ պաթոսն ու ուշադիր կարդանք տողատակերը, պարզ կդառնա, որ սա ընդամենը հերթական դատարկ խոսքերի և Փաշինյանի վտանգավոր արկածախնդրության նոր ապացույցն է։

Մինչ մի քանի եվրոպացի պաշտոնյաները կշոյեն Փաշինյանի գլուխը գագաթնաժողովի միջանցքներում, այս քաղաքականության ծանր հաշիվը փակելու ենք մենք՝ շարքային հայաստանցիներս։

Ահա մի քանի փաստ, թե ինչ է իրականում թաքնված այս թղթի հետևում.

Դատարկ աթոռներ՝ «եվրոպական մեծ աջակցության» փոխարեն։

Այնքան խոսեցին «դեպի Եվրոպա շրջադարձից», բայց իրականում ԵՄ 27 երկրների առաջնորդների մեծ մասը նույնիսկ չէր էլ բարեհաճել գալ այդ հանդիպմանը ( ներկ էին ընդամենը 3-ը, մեկ այլ 3 էլ աջակցել են) ։ Ստացվում է՝ մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու համար։

Լռություն՝ մեր Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին։

Հայտարարության մեջ ողջունում են Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց ոչ մի բառ չկա այն մասին, որ Բաքուն բացահայտ պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը։ Չխոսելով սրա մասին և գովելով դրան պատրաստ իշխանությանը՝ Եվրոպան փաստացի կանաչ լույս է վառում մեր ներքին գործերին ու ինքնիշխանությանը միջամտելու և Ալիևի նկրտումների համաև։

«Խաղաղություն»՝ միայն մեր զիջումների հաշվին։

Տեքստում որևէ բառ չկա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի, Բաքվում պահվող մեր գերիների կամ Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Այն, ինչ Բրյուսելն ու Փաշինյանն անվանում են «խաղաղություն», իրականում Բաքվի ու Անկարայի թելադրած պայմանների անվերապահ կատարումն է։

Երկակի ստանդարտներ՝ ընտրությունների հարցում։

Ասում են՝ 5 ամիս առաջվա ընտրություններն անցան ռուսական միջամտության պայմաններում։ Բայց ինչո՞ւ են լռում, որ հենց իրենք՝ արևմտյան առաջնորդներն էին ընտրություններից առաջ գալիս Հայաստան, գումարներ խոստանում ու բացահայտ աջակցում իշխանությանը՝ ինչը նույնիսկ օտարերկրյա դիտորդներն արձանագրեցին որպես անհավասար պայմանների ստեղծում։ Էլ չխոսենք վարչական ռեսուրսի չարաշահման ու ընդդիմության հանդեպ ճնշումների և հետապնդումների մասին, որոնց վրա Եվրոպան պարզապես աչք է փակում։

Տնտեսական փակուղու սպառնալիք՝ առանց ելքի։

Հենց իրենք են գրել, որ Ռուսաստանը փակել է մեր ապրանքների ճանապարհն ու սպառնում է գազի հարցով։ Իսկ ի՞նչ են առաջարկում դրա դիմաց՝ ընդամենը 5 մլն € արճողությամբ եվրոպական մաքսատուրքերի զեղչե՞ր։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր արտադրանքը մի գիշերում չի կարող մտնել խիստ ստանդարտներով եվրոպական շուկա։ Իսկ ձմեռը դռան շեմին է, ու կառավարությունը չունի գազի մատչելի այլընտրանք։ Ավելին, չկա անգամ որևէ հստակ խոստում կամ պարտավորություն կոմպենսացնելու Հայաստանի ծանր և անխուսափելի տնտեսայան և սոցիալական վնասները։

Օդում կախված «ձգտումներ»՝ անվտանգության փոխարեն։

«Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի։ Փաշինյանը քանդում է մեր անվտանգային համակարգը՝ դրա դիմաց ստանալով միայն սիրուն ձևակերպումներով թղթեր, որոնք որևէ իրավական ուժ չունեն։

Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բախման պոլիգոն։ Մեզ պետք է իշխանություն, որը կվարի խելացի, հավասարակշռված քաղաքականություն, կպաշտպանի մեր Սահմանադրությունն ու քաղաքացիների , այլ ոչ թե կսակարկի մեր արժանապատվությունը՝ եվրոպական մի քանի մայրաքաղաքների ծափահարությունների դիմաց։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

“Ձորաղբյուր” ՏԿՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>