Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին այն երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, զգուշացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների համար դրանց օգտագործման անթույլատրելիության մասին, հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ նա այդ պետություններին կոչ է արել չաջակցել Վաշինգտոնին նման գործողություններում՝ ընդգծելով, որ Թեհրանը նախապես զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին, որպեսզի հետագա սրման դեպքում մյուս երկրներն արդարացումներ չունենան։
«Ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները, մեզ համար սպառնալիք կհամարվի»,- հայտարարել է Ռեզաին։
Նա ընդգծել է, որ Իրանը նման դիրքորոշումը համարում է իր բնական իրավունքը, որը նախատեսված է միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

