ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո
ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել կազմակերպության և Ռուսաստանի վրա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի նկատմամբ այս անհիմն դժգոհությունը, իմ կարծիքով, փորձ է՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա։ Այդ պայմաններում ՀԱՊԿ-ը գործել է խստորեն իր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան», – ասել է նա։
Ըստ Մատվիենկոյի՝ Երևանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա կազմակերպությունից։
«Երևանի իրավունքն է պահպանել ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, բայց եթե որոշումը բացասական լինի, Հայաստանը շատ բան կկորցնի»,- հավելել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակը։

